Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Իրականացված ծրագրեր

7. ՏԱ իրավունքի կիրառման մոնիտորինգ

01.02.2004

Ծրագիրն իրականացվել է Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ (Հունգարիա):

2004թ. մարտ – նոյեմբեր

Ծրագիրը միաժամանակ իրականացվել է Տեղեկատվության ազատության պաշտպանների միջազգային ցանցի անդամ 16 երկրներում` ՀԱՀ, Բուլղարիա, Պերու, Ռումինիա և այլն: ՏԱ իրավունքի կիրառման մոնիտորինգի նպատակն այն հիմնական և ուղորդիչ չափորոշիչների մշակումն էր, որոնց օգնությամբ հնարավոր կլիներ գնահատել Հայաստանի առաջընթացը դեպի տեղեկատվության (հատկապես հասարակական կարևորություն ունեցող տեղեկատվության) առավելագույն մատչելիությունը: Այս չափորոշիչները հիմնված են հանրային նշանակություն ունեցող տեղեկատվության մատչելիության համակարգի ամբողջ աշխարհում իրական կիրառման վրա և պետք է գնահատեն.

- թե ինչ չափով է կոնկրետ երկիրն իրականացնում ազատ և բաց տեղեկատվության վերաբերյալ իր պարտականությունը,
- թե ինչ չափով է կոնկրետ երկրի պարտականությունը (եւ իրականացումը) համապատասխանում ՏԱ միջազգային ստանդարտներին:

Ծրագրի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

← Վերադառնալ ցուցակին