Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Իրականացված ծրագրեր

48. Տեղական մակարդակում անձնական տվյալների պաշտպանության և տվյալների անվտանգության ելակետային գնահատում

11.11.2020

Ծրագիրն իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ ԳՄՀԸ-ի (Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH) աջակցությամբ: Ծրագրի տևողութունը՝ 3 ամիս․ 2020 թ. հուլիսի 31-ից հոկտեմբերի 31-ը:

Ծրագր շրջանակում իրականացված ուսումնասիրման նպատակն է ընտրված չորս ՏԻՄ-երում.

ա) գնահատել անձնական տվյալների մշակման համապատասխանությունը ՀՀ
օրենսդրությանը եւ միջազգային լավագույն փորձին,

բ) գնահատել անձնական տվյալների անվտանգության ապահովման միջոցները,

գ) գնահատել անձնական տվյալների մշակման օրենսդրական պահանջների վերաբերյալ ՏԻՄ-երի աշխատակիցների իրազեկման մակարդակը եւ համապատասխան ուսուցման եւ գործիքակազմի անհրաժեշտությունը,

դ) ներկայացնել առաջարկներ ուղղված ՏԻՄ-երի կողմից անձնական տվյալների
մշակման գործընթացի բարելավվմանը եւ կատարելագործմանը։

Ուսումնասիրման առարկան մասնավորապես 3 խոշորացված համայնքներում՝ Ջերմուկում, Դիլիջանում եւ Սիսիանում ներդրված Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ՀԿՏՀ), Քաղաքացիների սպասարկման գրասենյակների (այսուհետ՝ ՔՍԳ) միջոցով մատուցվող վարչական ծառայությունների, ինչպես նաեւ Աբովյանի համայնքապետարանի կողմից մանկապարտեզների առցանց գրանցման համակարգի գործարկման նպատակով անձնական տվյալների մշակման գործընթացի ստուգումն է։

Վերլուծության ամբողջական տեքստը՝ ստորև։

ՏԻՄ-երում անձնական տվյալների մշակման գնահատում 2020

← Վերադառնալ ցուցակին