Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

08.10.2015 Առաջին քայլը էլեկտրոնային տարբերակով հարցում ներկայացնելն ու պատասխան ստանալու գործընթացը կարգավորելն է

Մեր գործընկերների բազմաթիվ հարցադրումներն այս կապակցությամբ որոշակիացան, երբ անցյալ տարվանից սկսած՝ ՀՀ արդարադատության նախարարությունը նախաձեռնեց ենթաօրենսդրական ակտի մշակման գործընթացը։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, լրագրողական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների հետ մշակեց եւ հանրային քննարկման դրեց այդ կարգը:

30.09.2015 ՏԱ ամենամյա մրցանակաբաշխության վիճակագրություն

2003 թ.-ից ի վեր "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի ընդունումից հետո Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնել է ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն՝ գնահատելու համար հրապարակային և բաց աշխատանքը, և քննադատելու փակ և գաղտնի աշխատաոճը: Ներկայացնում եք այս տարիների մրցանակակիրների վիճակագրական պատկերը:

29.09.2015 Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք ՏԱ մրցանակաբաշխություն

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը Երկիր մեդիա հեռուստաընկերության Երկրի հարցը հաղորդաշարի հյուրն է:

28.09.2015 Հայտնի են Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք մրցանակաբաշխության հաղթողները

Սեպտեմբերի 28-ին Տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորելու նպատակով արդեն 13-րդ անգամ Երևանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի "Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք" ամենամյա մրցանակաբաշխությունը:

24.09.2015 Հակակոռուպցիոն խմբի առաջին հանդիպումը

Սեպտեմբերի 23-ին կայացավ Կառավարություն-Քաղաքացիական հասարակություն հակակոռուպցիոն աշխատանքային հարթակի առաջին հանդիպումը: Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ արդարադատության նախարարության, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից:

23.09.2015 Կառավարությունն ու քաղհասարակությունը համատեղ հայտարարություն ստորագրեցին

2015 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ Կառավարություն - Քաղաքացիական հասարակություն աշխատանքային հարթակի ստեղծման թեմայով առաջին հանդիպումը: Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ արդարադատության նախարարությունը, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ն՝ Եվրոպական միության և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի համաֆինանսավորմամբ: