Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

15.01.2021 Հայտարարություն պատգամավորի և լրագրողի մասնակցությամբ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Հունվարի 14-ին մի խումբ լրագրողական հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով «Ւմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի և «Yerevan.today» կայքի լրագրող Սյուզի Բադոյանի մասնակցությամբ դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին։ Համատեղ հայտարարությանը միացել է նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։

14.01.2021 ՏԱ խորհրդատվություն

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացնում է անվճար խորհրդատվություն տեղեկատվության ազատության ոլորտում։ Դիմեք մեզ եթե. - չգիտեք, ինչպես դիմել տեղեկություն ստանալու համար, - ստացել եք թերի կամ ոչ լիարժեք պատասխան, - խախտվել են տեղեկություն ստանալու ժամկետները, պետական մարմինները մերժել են տրամադրել պահանջվող տեղեկությունը։

11.01.2021 Պատերազմի վերքերը՝ բաց և ցավեցնող

«Ա1+» հեռուստաընկերության լրագրող Կարինե Ասատրյանը հետպատերազմյան Արցախ կատարած այցելության ժամանակ գրառել է պատերազմը տեսած երեխաների ու դեռահասների հուշերը։

08.01.2021 ԻԱԿ-ն առաջարկում է մեդիաներին համատեղ կազմել 2020թ. Սեւ ցուցակը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը յուրաքանչյուր տարվա սկզբին հրապարակում է նախորդ տարվա ընթացքում տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած գերատեսչությունների ղեկավար պաշտոնատար անձանց Սև ցուցակ։

06.01.2021 Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո․ մոլորվածները

Գերմանական Թագեսցայթունգ (Die Tageszeitung) հանրահայտ օրաթերթի լրագրող Տիգրան Պետրոսյանի հրապարակման հերոսը Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանն է։ Նրա աշխատանքային առօրյայի միջոցով լրագրողը պատմում է Արցախում և ՀՀ-ում հետպատերազմյան խնդիրների, դրանց հնարավոր լուծումների ու այդ պատերազմի հետևանքները կրող մարդկանց մասին։

31.12.2020 ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Թող որ 2021-ը խաղաղություն բերի մեր երկրին ու ամենքի տներում։