Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

26.04.2007 - Դատական գործեր Շիրակի մարզում

Դատական գործեր Շիրակի մարզում. ներկայացնում է Ժուռնալիստների "Ասպարեզ" ակումբ հասարակական կազմակերպությունը:

21.03.2006 - 8. ԻԱԿ-ն ընդդեմ Նուռնուսի գյուղապետարանի

16.01.2006թ. Ինֆորմացիայի ազատության կենտրոնի Կոտայքի մարզային իրավաբան Ռոբերտ Ղազարյանը տեղեկատվություն ստանալու հարցում էր ուղարկել Նուռնուս գյուղի գյուղապետ Գ. Մկրտչյանին` խնդրելով տրամադրել այն քաղաքացիների տվյալները, որոնք ամառանոցներ կառուցելու նպատակով հողամասեր են ստացել Նուռնուս համայնքի տարածքում: Նուռնուսի գյուղապետն անպատասխան էր թողել հարցումը: Անհրաժեշտ տեղեկությունները ստանալու համար Ռ. Ղազարյանը 23.02.2006թ. պաշտոնատար անձի անգործությունը վիճարկելու մասին...

13.02.2006 - 7. ԻԱԿ-ն ընդդեմ Արմավիրի քաղաքապետարանի

14.09.2005թ. Ինֆորմացիայի ազատության կենտրոնի Արմավիրի մարզային իրավաբան Արթուր Մկրտչյանը տեղեկատվություն ստանալու հարցում էր ուղարկել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը. • 2005 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում Արմավիրի քաղաքի ավագանու կողմից կայացրած բոլոր որոշումների պատճենները, • 2005 թվականի բյուջեի պատճենը, ինչպես նաեւ դրա կատարման հաշվետվությունը 2-րդ եռամսյակի (ապրիլ-հունիս ամիսների) համար: Հարցմանն ի...

14.01.2006 - 6. ԻԱԿ-ն ընդդեմ Լուկաշինի գյուղապետարանի

2005թ. նոյեմբերի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի Արմավիրի մարզային իրավաբան Արթուր Մկրտչյանը դիմել էր Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի գյուղապետ պարոն Մկրտումյանին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը. - 2005թ.-ի ընթացքում հողահատկացումների (սեփականության եւ վարձակալության հիմքերով) վերաբերյալ կայացրած որոշումները: - Այն անձանց ցանկը, ում հատկացվել են հողատարածությունները: - Ի՞նչ գնով են դրանք հատկացվել: Լուկաշինի գյուղապետարանը հարցումը թողեց անպատասխան:...

10.01.2006 - 5. ԻԱԿ-ն ընդդեմ Ապարանի քաղաքապետարանի

16.09.2005թ. ԻԱԿ Արագածոտնի մարզային իրավաբանը հարցում է ուղարկել Ապարանի քաղաքապետարան` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը. • 2005թ.-ի ընթացքում հողահատկացումների (սեփականության եւ վարձակալության հիմքերով) վերաբերյալ կայացրած որոշումները, • Այն անձանց ցանկը, ում հատկացվել են հողատարածությունները, • Ի՞նչ գնով են դրանք հատկացվել: Ապարանի քաղաքապետարանը հարցումը թողել է անպատասխան: Այնուհետեւ, 22.12.2005թ. կրկնակի...

22.12.2005 - 4. ԻԱԿ-ն ընդդեմ Արարատի մարզպետարանի

16.09.2005թ. ԻԱԿ Արարատի մարզի մարզային իրավաբանը հարցում էր ուղարկել Արարատի մարզպետ Ա. Սարգսյանին` խնդրելով տրամադրել 2005թ. 1-2-րդ եռամսյակների ընթացքում մարզպետի ընդունած որոշումների պատճենները: 03.10.2005թ. թվագրված պատասխանով Արարատի մարզպետը հրաժարվեց տրամադրել պահանջվող տեղեկատվությունը` նշելով, որ հարցումը պարունակում է հաշվետվության կամ վերահսկողության պահանջի տարր, եւ տեղեկատվությունը կտրամադրվի, եթե ներկայացվի իրավական ակտի կոնկրետ նշում: 28.10.2005թ. ԻԱԿ մարզային...