Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

46. ԻԱԿ-ն ընդդեմ Նոյեմբերյանի քաղաքապետարանի

16.02.2015

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2014թ.-ի նոյեմբերի 5-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Նոյեմբերյանի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ Նոյեմբերյանի  քաղաքապետի գործուղումների եւ Նոյեմբերյան քաղաքում ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ:

Քաղաքապետարան ԻԱԿ-ի հարցումը թողել է անպատասխան: Ուստի, ԻԱԿ-ը 2015թ.-ի փետրվարի 13-ին դիմեց ՀՀ վարչական դատարան Նոյեմբերյանի քաղաքապետարանի գործողությունը (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին հայցադիմումով:

Դատական առաջին նիստը տեղի ունեցավ 2015թ.-ի մայիսի 11-ին: Պատասխանող կողմը դատարան չեր ներկայացել, ուստի նախնական նիստն անցկացվեց առանց պատասխանողի ներկայացուցչի ներկայության: Դատական հաջորդ նիստը տեղի ունեցավ 2015թ.-ի հունիսի 15-ին: 2015թ.-ի հուլիսի 2-ին ՀՀ վարչական դատարանը հրապարակեց իր վճիռը, որով բավարարեց ԻԱԿ-ի հայցը:


ԻԱԿ-ի` 2015թ.-ի փետրվարի 13-ին ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՀ վարչական դատարանի՝ 2015թ.-ի հուլիսի 2-ի վճռին կարող եք ծանոթանալ այստեղ:

← Վերադառնալ ցուցակին