Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Սպիտակ և Սև ցուցակներ

2022 2021 2020 2019 2018 2017 2016 2015 2014 2013 2012 2011 2010 2009 2008 2007 2006 2005 2004 2003 2002 2001

Ըստ տարիների

 Սև ցուցակ 2017

Գերատեսչություններ, որոնք չեն պատասխանել ԻԱԿ-ի հարցումներին

  • ՀՀ կառավարության աշխատակազմ, ՏԱ պատասխանատու՝ Ալեքսանդր Ղազարյան

1. 2017թ.-ի հունվարի 27-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարության աշխատակազմ՝ խնդրելով տեղեկություն տրամադրել ծառայողական մեքենաների վերաբերյալ: Կառավարության աշխատակազմը պատասխան չի տրամադրել: http://www.givemeinfo.am/hy/case/2309/

2. 2017թ.-ի նոյեմբերի 15-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարության աշխատակազմ՝ խնդրելով տեղեկություններ 2017 թվականի ընթացքում պետական բյուջեից կազմակերպություններին տրամադրած դրամաշնորհային միջոցների մասին: Կառավարության աշխատակազմը պատասխան չի տրամադրել: http://www.givemeinfo.am/hy/case/2287/

  • ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն, ՏԱ պատասխանատու՝ Վարդան Նիկոյան

2017թ.-ի հունիսի 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր նախարարություն՝ խնդրելով տեղեկություններ 2015, 2016, 2017թթ.-ի հունիսի 1-ի դրությամբ նախարարությունում հաստիքային աշխատակիցների, փորձագետների և աշխատակազմի ղեկավարի տեղակալների վերաբերյալ: Նախարարությունը հարցմանը պատասխան չի տրամադրել: http://www.givemeinfo.am/hy/case/2270/

  • ՀՀ ֆինանսների նախարարություն, ՏԱ պատասխանատու՝ Լուսինե Մկրտչյան

2017թ.-ի հունիսի 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր նախարարություն՝ խնդրելով տեղեկություններ 2015, 2016, 2017թթ.-ի հունիսի 1-ի դրությամբ նախարարությունում հաստիքային աշխատակիցների, փորձագետների և աշխատակազմի ղեկավարի տեղակալների վերաբերյալ: Նախարարությունը հարցմանը պատասխան չի տրամադրել: http://www.givemeinfo.am/hy/case/2286/

Գերատեսչություններ, որոնք խախտել են ՏԱ ժամկետները
  • ՀՀ արդարադատության նախարարություն, ՏԱ պատասխանատու՝ Լուսինե Մարտիրոսյան

1. 2017թ.-ի նոյեմբերի 15-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր նախարարություն՝ խնդրելով տեղեկություններ 2017 թվականի ընթացքում պետական բյուջեից կազմակերպություններին տրամադրած դրամաշնորհային միջոցների մասին: Նախարարության պատասխանը համարվել է անհիմն, քանի որ հայցել ենք այնպիսի տեղեկություն, որը, համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի N 579-Ն որոշման, պետք է արդեն իսկ հրապարակված լիներ կայքում: Այնինչ նախարարությունը 4 օր անց պատասխանում նշում է, որ տեղեկությունը կտրամադրվի 30-օրյա ժամկետում: 10 օր անց նախարարությունը տրամադրել է երկրորդ պատասխանը, որը բովանդակային առումով լիարժեք է, սակայն համարվում է թերի համարակալման բացակայության պատճառով, այնինչ ՀՀ կառավարության 2015 թ.-ի հոկտեմբերի 15-ի N 1204 - Ն որոշման համաձայն պատասխանները պետք է լինեն համարակալված: 11 օր անց նախարարությունը տրամադրել է պատասխանը: http://www.givemeinfo.am/hy/case/2291/

2. 2017թ.-ի նոյեմբերի 15-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր արդարադատության նախարարություն՝ խնդրելով տեղեկություն ՏԱ մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Նախարարությունը 11 աշխատանքային օր անց տրամադրել հարցման պատասխանը: http://www.givemeinfo.am/hy/case/2306/

  • ՀՀ պաշտպանության նախարարություն, ՏԱ պատասխանատու՝ Արծրուն Հովհաննիսյան

2017թ.-ի հունվարի 27-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր պաշտպանությա նախարարություն՝ խնդրելով տեղեկություն տրամադրել զինծատայության վերաբերյալ: Նախարարությունը լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 8 աշխատանքային օր անց: http://www.givemeinfo.am/hy/case/2310/

  • ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն, ՏԱ պատասխանատու՝ Վարդան Նիկոյան

2017թ.-ի նոյեմբերի 15-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր նախարարություն՝ խնդրելով տեղեկություններ 2017 թվականի ընթացքում պետական բյուջեից կազմակերպություններին տրամադրած դրամաշնորհային միջոցների մասին: Նախարարությունը 8 օր անց տրամադրել է լիարժեք պատասխան: http://www.givemeinfo.am/hy/case/2288/

  • ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, ՏԱ պատասխանատու՝ Ֆաինա Վարդանյան

2017թ.-ի նոյեմբերի 15-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր նախարարություն՝ խնդրելով տեղեկություններ 2017 թվականի ընթացքում պետական բյուջեից կազմակերպություններին տրամադրած դրամաշնորհային միջոցների մասին: Նախարարությունը 8 օր անց տրամադրել է լիարժեք պատասխան: http://www.givemeinfo.am/hy/case/2292/