Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Տեսադարան

22.02.2018 - Տեղեկություն տրամադրելու պարտականությունը

Ուսուցողական տեսանյութ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնական տեղեկատվություն տրամադրելու կարգի մասին: Տեսանյութը պատրաստվել է Երկիր Մեդիա հեռուստաընկերության հետ համատեղ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող "Տեղեկատվության մատչելիությունը բաց կառավարման և հանրային մասնակցության ապահովման համար" ծրագրի շրջանակներում:

22.02.2018 - Տեղեկություն ստանալու իրավունքը

Ուսուցողական տեսանյութ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնական տեղեկատվություն ստանալու՝ յուրաքանչյուր անձի իրավունքի մասին: Տեսանյութը պատրաստվել է Երկիր Մեդիա հեռուստաընկերության հետ համատեղ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող "Տեղեկատվության մատչելիությունը բաց կառավարման և հանրային մասնակցության ապահովման համար" ծրագրի շրջանակներում:

03.02.2018 - Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելը լուրջ կասկածների տեղիք են տալիս

Կառավարության նիստերը դռնփակ ռեժիմով անցկացնելը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանը համարում է լրջագույն խնդիր ` շեշտելով, որ դա մեծացնելու է կառավարության նկատմամբ հասարակության ունեցած անվստահությունը։ «Ես սա, միանշանակ, հետընթաց եմ համարում տեղեկատվության մատչելիության, հանրային մասնակցության առումով. նախորդ 10 տարիներին կառավարության նիստերն եղել են դռնբաց և լրագրողներն արձանագրել են այն ամենը, ինչ տեղի է ունեցել այդ նիստեր ընթացքում, ինչը միայն դրականորեն է ազդել կառավարության գործունեության թափանցիկության և ինչ-որ առումով նաև կառավարության հանդեպ վստահության ձևավորման վրա, իսկ հիմա փակելով նիստերը լուրջ կասկածների տեղիք են տալիս, թե այդ ինչեր են այնտեղ կատարվելու, որ անհրաժեշտություն է առաջանում փակել դռները լրատվամիջոցների, հետևաբար նաև հանրության առջև», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Շուշան Դոյդոյանը։

30.09.2015 - Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք մրցանակաբաշխություն, 28.09.2015 ՇՈՒՇԱՆ ԴՈՅԴՈՅԱՆ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը Երկիր Մեդիա հեռուստաընկերության Երկրի հարցը հաղորդաշարի հյուրն է: Զրույցը Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխության, կառավարության բաց և հրապարակային աշխատաոճի, տեղեկատվությայն ազատության խնդիրների մասին է:

02.05.2014 - Քննարկում. Մամուլի ազատության օր

Մայիսի 2-ին` ժամը 13:00-ին,Մամուլի ազատության օրվան ընդառաջ, "Մեդիա կենտրոնը" նախաձեռնում է քննարկում` ամփոփելու մեդիա ոլորտի խնդիրները, առաջընթացն ու տեխնոլոգիական զարգացումներին հաջորդած փոփոխությունները: Բանախոսներն են. Արա Ղազարյան` իրավաբան, «Իրավունքի գերակայություն» ՀԿ համահիմնադիր, Աշոտ Մելիքյան՝ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ նախագահ, Սամվել Մարտիրոսյան՝ մեդիա փորձագետ, Շուշան Դոյդոյան՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ, Գեղամ Վարդանյան՝ Media.am կայքի պրոդյուսեր: Քննարկման ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչները և մեդիա փորձագետները կներկայացնեն մեդիա ոլորտի վերջին մեկ տարվա նվաճումները, խնդիրները և զարգացման միտումները:

15.01.2014 - Վիճարկում ենք նամակների բովանդակությունը․ Շ․ Դոյդոյան

"Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանն ասում է, որ պաշտոնական տեղեկությունների մատչելիության ձևը փոխվել է՝ պատասխանները դարձել են անբովանդակ և ոչ պատշաճ, ինչը, նրա պնդմամբ, ավելի վտանգավոր է, քան տեղեկատվության անհասանելիությունը։ © Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Սիվիլիթաս հիմնադրամին: