Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Տեսադարան

Քննարկում. Մամուլի ազատության օր

02.05.2014



Մայիսի 2-ին` ժամը 13:00-ին,Մամուլի ազատության օրվան ընդառաջ, "Մեդիա կենտրոնը" նախաձեռնում է քննարկում` ամփոփելու մեդիա ոլորտի խնդիրները, առաջընթացն ու տեխնոլոգիական զարգացումներին հաջորդած փոփոխությունները: Բանախոսներն են. Արա Ղազարյան` իրավաբան, «Իրավունքի գերակայություն» ՀԿ համահիմնադիր, Աշոտ Մելիքյան՝ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ նախագահ, Սամվել Մարտիրոսյան՝ մեդիա փորձագետ, Շուշան Դոյդոյան՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ, Գեղամ Վարդանյան՝ Media.am կայքի պրոդյուսեր: Քննարկման ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչները և մեդիա փորձագետները կներկայացնեն մեդիա ոլորտի վերջին մեկ տարվա նվաճումները, խնդիրները և զարգացման միտումները:

← Վերադառնալ ցուցակին