Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

«Դու տեղյակ ես» հաղորդաշար

"Դու տեղյակ ես" հաղորդաշարը նվիրված է մարդկանց տեղեկություն ստանալու իրավունքին: Հաղորդաշարով ներկայացվում է` ինչպես մարդիկ կարող են ՀՀ օրենսդրության համաձայն ստանալ իրենց անհրաժեշտ տեղեկությունները, ինչպես տեղեկություն ստանալու իրավունքի միջոցով իրականացնել մյուս իրավունքները:

15.01.2010 - Համատիրություններ, մաս 1

Կոմունալ վճարումների, բնակարանային վարձավճարների, աղբահանության եւ բազմաբնակարան շենքերում առկա մի շարք այլ խնդիրներին է անդրադառնում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնած "Դու տեղյակ ես" հաղորդաշարի այս թողարկումը:

14.01.2010 - Համատիրություններ, մաս 2

Ինչի՞ համար են հավաքվում տան վարձ կոչվող գումարները. այս հարցը հաճախ է ծագում բազմաբնակարան շենքի յուրաքանչյուր բնակչի մեջ, երբ նրա դուռը բախում է համապատասխան մարմնի ներկայացուցիչը`պահանջելով գումար, ասենք, չհավաքված աղբի, չմաքրված բակի կամ չնորոգված տանիքի համար...

25.11.2009 - Սպառողների իրավունքների պաշտպանություն, մաս 1

Սպառողի իրավունքները վերաբերում են մեզ բոլորսիս. ամեն օր ամեն պահի ինչ-որ բան ենք գնում սուպերմարկետներից, շուկաներից, մեր բակի կրպակից, կամ փողոցից: Իսկ որքան հաճախ ենք ուշադրություն դարձնում, թե ինչ ենք գնում, որտեղից, ինչքանով է գնված մթերքն օգտակար կամ վնասակար մեր առողջությանը, օգտագործման ժամկետի մեջ է, թե ոչ, վնասակար հավելումներ պարունակում է և այլն: Իսկ եթե անորոկ կամ փչացած սնունդ ենք գնել, ինչ կարող ենք անել: Գիտենք արդյոք մեր իրավունքների մասին...

24.11.2009 - Սպառողների իրավունքների պաշտպանություն, մաս 2

Եղեք ուշադիր ամեն քայլափոխի, եթե ցանկանում եք խմել թարմ կաթ, իսկապես բնական հյութ, ուտել սննդարար հաց և միս, ճաշակել որակյալ բանջարեղեն ու մրգեր: Գնելիս պարտադիր ստուգեք պիտանիության ժամկետը, վնասակար հավելումների պարունակությունը և օգտագործման հակացուցումները: Իսկ հագուստ գնելիս, կարդացեք պիտակը, պարզեք պատրաստման նյութերը, նախապես փորձեք և մանրամասն ստուգեք այն...

22.11.2009 - Սպառողների իրավունքների պաշտպանություն, մաս 3

Փաստորեն, գնված ապրանքը ետ չընդունելու գրառումներն ուղղակիորեն ոտնահարում են սպառողի մեր իրավունքները և անօրինական են: Մի կողմից "Սպոռողների իրավունքների պաշտպանության մասին” ՀՀ օրենքն ասում է, որ մենք կարող ենք վերադարձնել գնված ապրանքը և վաճառողը պարտավոր է այն ետ ընդունել ու վերադարձնել գումարը, մյուս կողմից էլ հարկային դաշտը վաճառողին թույլ չի տալիս չեղյալ համարել հաշվիչ դրամարկղային կտրոնը...

02.11.2009 - Աշխատանքային իրավունք, մաս 1

Հաճախ մարդիկ համաձայնում են առաջին իսկ պատահած աշխատանքին: Մի կերպ գտնված աշխատատեղը չկորցնելու համար անգամ նախապես չեն քննարկում աշխատանքային պայմանները... Սա էլ պատճառ է դառնում, որ գործատուները խախտեն Աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային իրավունքները. չկնքել աշխատանքային պայմանագիր, չգրանցել տվայլ անձին որպես աշխատող և այլն: Մինչդեռ ձեր իրավունքների մասին տեղեկացված լինելը ձեզ կօգնի ձեր մասնագիտական կարողություններին համապատասխան աշխատանք ունենալ....