Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Իրականացված ծրագրեր

01.07.2004 - 9. Աջակցություն ՏԱ գործընթացին ՀՀ-ում

Ծրագիրն իրականացվել է «ԱՐՏԻԿԼ 19»-ի և Ժողովրդավարության Վեսթմինսթերյան Հիմնադրամի (WFD) աջակցությամբ:  2004թ հուլիսի1 – 2005թ. մարտի 31 Ծրագիրն ուներ երեք բաղադրիչ. 1. Նկարահանել և թողարկել 3 հեռուստատեսային սոցիալական հոլովակ, 2. Կազմակերպել 5 ուսուցումներ ՀԿ-ների, պաշտոնյաների և ԶԼՄ-ների համար, 3. Իրականացնել հանրային մարմիների կողմից ՏԱ օրենքի կիրառման մոնիտորինգ:

01.03.2004 - 8. ՏԱ իրավունքի կիրառումը ՀՀ մարզերում

Ծրագիրն իրականացվել է ԵԱՀԿ-ի Երևանյան գրասենյակի աջակցությամբ: 2004թ. մարտի 1 - դեկտեմբերի 31 Այս ծրագրի նպատակն էր մոնիտորինգի ենթարկել, թե ինչպես են Հայաստանի երեք խոշորագույն մարզերում (Շիրակ, Լոռի, և Սյունիք) տեղական ինքնակառավարման մարմինները կիրառում "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի կարևորագույն պահանջները, հրապարակայնացնել օրենքի խախտման դեպքերը և քննարկել կարևորագույն խնդիրները երեք մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիակահ հասարակության...

01.02.2004 - 7. ՏԱ իրավունքի կիրառման մոնիտորինգ

Ծրագիրն իրականացվել է Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ (Հունգարիա): 2004թ. մարտ – նոյեմբեր Ծրագիրը միաժամանակ իրականացվել է Տեղեկատվության ազատության պաշտպանների միջազգային ցանցի անդամ 16 երկրներում` ՀԱՀ, Բուլղարիա, Պերու, Ռումինիա և այլն: ՏԱ իրավունքի կիրառման մոնիտորինգի նպատակն այն հիմնական և ուղորդիչ չափորոշիչների մշակումն էր, որոնց օգնությամբ հնարավոր կլիներ գնահատել Հայաստանի առաջընթացը դեպի տեղեկատվության (հատկապես հասարակական կարևորություն ունեցող...

01.12.2003 - 6. ՏԱ մրցանակաբաշխություն

Ծրագիրն իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի աջակցությամբ: 2003թ. դեկտեմբերի 1 – 31:

01.11.2003 - 5. «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի իրավական պաշտպանությունը ՀՀ-ում

Ծրագիրն իրականացվել է Իրավական Նախաձեռնության (Բաց հասարակության ինստիտուտ) աջակցությամբ (Հունգարիա) 2002թ. նոյեմբեր – 2003թ. փետրվար Այս ծրագրի նպատակն էր Հայաստանի Հանրապետությունում Տեղեկատվության ազատության վերաբերյալ օրենքի ընդունմանը նպաստելը: Ծրագիրը բաղկացած էր երկու փուլից` ա) ստեղծել "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խումբ: Աշխատանքային խումբը մշակեց "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի նախագիծը` հետագայում ՀՀ Ազգային...

01.08.2003 - 4. Հարավային Կովկասում ժողովրդավարության հզորացումն ազատ արտահայտման միջոցով

Ծրագիրն իրականացվել է «ԱՐՏԻԿԼ 19»-ի աջակցությամբ: 2003թ. օգոստոս – 2004թ. հունիս