Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Իրականացված ծրագրեր

20. Աջակցություն ՀՌՄՀ փորձագիտական խմբին նոր հակակոռուպցիոն ռազմավարության մշակման ընթացքում

18.02.2009

Ծրագրի նպատակն է տեխնիկական օժանդակությամբ (գնահատում, խորհրդակցություն, փորձագիտություն) աջակցել Փորձագիտական խմբին «Հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը» մշակելիս: Ծրագրի շրջանակներում քայլեր են ձեռնարկվելու ապահովել Փորձագիտական խմբի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ ակտիվ փոխգործակցությունը: Վերոնշյալ նպատակներին հասնելու համար իրականացվելու են հետևյալ գործողությունները`

Փորձագիտական խմբին տրամադրվել է տեխնիկական աջակցություն: Իրականացվել է 2003-07թթ հակակոռուպցիոն ռազմավարության իրագործման փուլում ձեռքբերումների գնահատում հետևյալ բնագավառներում` կրթություն, առողջապահություն, դատական և բանկային համակարգեր, հարկային և մաքսային ծառայություններ և այլն: Ծրագրի շրջանակներում տրամադրվել է խորհրդակցություն և փորձագիտություն հակակոռուպցիոն նոր ռազմավարության բովանդակային կողմի զարգացման համար:
Հակակոռուպցիոն նոր ռազմավարության զարգացման և իրագործման առաջին փուլում իրականացվել են գործողություններ, որոնք կհեշտացնեին Փորձագիտական խմբի և քաղաքացիական հասարակության միջև փոխգործակցության հաստատմանը:

← Վերադառնալ ցուցակին