Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Իրականացված ծրագրեր

19. Տեղյակ լինելու իրավունք

20.12.2008

Ծրագրի 3 հիմնական նպատակներն են`

  • Տեղական ինքնակառավարման մարմիններում հանրային նշանակության տեղեկատվության ապահովման մեխանիզմների զարգացում:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 70 տեղեկատվական ցուցատախտակներ է տեղադրելու ՀՀ 17 համայնքներում:

  • Հանրային քարոզարշավի իրականացում` տեղեկատվություն ստանալու իրավունքը որպես մարդու իրավունքների պաշտպանության գործիք

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը իրականացրել է քարոզարշավ, որի նպատակն էր աջակցել տեղական ինքնակառավարման մարմիններում տեղեկատվության ազատության պատասխանատուների նշանակման գործընթացին։

  • Մոնիթորինգ
Տեղեկատվության ազատության ոլորտում իրականացվել է մոնիթորինգ հետևյալ նպատակներով.
  1. ամփոփել "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի և սահմանադրական բարեփոխումների կիրառման պրակտիկան տեղեկատվություն ստանալու իարվունքի ապահովման տեսանկյունից 2005թ.-ից ի վեր:
  2. Ստուգել կառավարության գործունեության թափանցիկության մակարդակը։
  3. Պարզել այն թերությունները և խոչընդոտները, որոնք գոյություն ունեն տեղեկատվություն ստանալու իրավունքի պաշտպանության գործընթացում:
  4. Վերլուծել, թե ինչ վերաբերմունքի են արժանանում այն  անձինք, ովքեր տեղեկատվություն ստանալու նպատակով դիմում են տեղական իշխանություններին, ինչպես են վերջիններս պատասխանում նրանց, ինչպես նաեւ նպատակն է պարզել պաշտոնյաների կողմից տրամադրված տեղեկատվության բնույթն ու որակը:
     
 

← Վերադառնալ ցուցակին