Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Իրականացված ծրագրեր

18. Տեղեկատվության մատչելիությունը համայնքային զարգացման միջոց

20.10.2008

Ծրագրի հիմնական խնդիրներն են նպաստել մարդկանց մասնակցությանը համայնքային կառավարման և հանրային խնդիրների լուծման գործընթացներին, ինչպես նաև տեղեկատվության մատչելիության արդյունավետությանը նպաստելու միջոցով խթանել բաց և թափանցիկ կառավարման համակարգի ստեղծմանը:

 

Ծրագրի նպատակներն են.

 

ՀՀ բոլոր մարզերում 24 ուսուցումների կազմակերպում` քաղաքացիներին, ՀԿ-ներին, լրագրողներին, իրավաբանական անձանց և պաշտոնյաներին ՀՀ ՏԱ օրենքի դրույթներին ծանոթացնելու և տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկությանն ու հաշվետու լինելուն նպաստելու նպատակով:
22 հեռուստատեսային թոք-շոուների կազմակերպում բոլոր մարզային հեռուստաընկերություններով տեղեկություն ստանալու իրավունքի իրացման մեխանիզմներին ծանոթացնելու և համայնքային խնդիրների լուծմանը մարդկանց մասնակցությունը բարձրացնելու  նպատակով:
Կենտրոնի 11 մարզային իրավաբանների միջոցով համայնքների բնակիչներին անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրում, դատարաններում նրանց շահերի պաշտպանություն:
Դատական նախադեպերի ստեղծում` ՏԱ օրենքի արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով:
ՏԱ ենթաօրենսդրական ակտերի եւ ՏԱ օրենսդրության բարեփոխմանն ուղղված փաթեթի մշակում եւ ընդունմանն ուղղված լոբբինգ:

← Վերադառնալ ցուցակին