Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Իրականացված ծրագրեր

17. «Տեղեկատվության ազատության վերաբերյալ վերապատրաստման դասընթաց հասարակայնության հետ կապերի պատասխանատու քաղաքացիական ծառայողների համար»

29.05.2008

Ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանում տեղեկատվության մատչելության առավել բարձր մակարդակի ապահովմանը և ՀՀ պետական մարմինների աշխատանքի թափանցիկության ու պատասխանատվության բարձրացմանը` հասարակությանը տեղեկատվությամբ ապահովելու միջոցով:

Նշված նպատակներն իրականացնելու համար կիրականացվեն հետևյալ գործողությունները`
 
  • Կազմել ՀՀ քաղաքացիական ծառայության համակարի համապատասխան մարմինների հասարակայնության հետ կապերի պատասխանատուների համար նախատեսված` ՏԱ հարցերով վերապատրաստման դասընթացի ծրագիր և համապատասխան նյութերի փաթեթ;
  • Պատրաստել ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի մարմինների հասարակայնության հետ կապերի պատասխանատուների պաշտոնի անձնագրերի լրամշակված տարբերակը, որոնցում ամրագրված կլինեն տեղեկատվության ազատության ոլորտում նրանց գործառույթները և պարտականությունները:
  • Անցկացնել վերապատրաստման դասընթացներ ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի 41 մարմինների հասարակայնության հետ կապերի պատասխանատուների համար:
  • Հրատարակել ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի մամլո քարտուղարների համար նախատեսված ՏԱ ուղեցույց:
 Ծրագրի արդյունքներն են`
 
ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի մարմինների` ներառյալ 10 մարզպետարանների, հասարակայնության հետ կապերի մոտ 90 պատասխանատուներ ձեռք են բերել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կիրառման համար անհրաժեշտ գործնական գիտելիքներ և փորձ:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը (ՔԾԽ) ՏԱ հարցերով վերապատրաստման դասընթացներն իր որոշմամբ պաշտոնապես ընդգրկել է հասարակայնության հետ կապերի պատասխանատու քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացների ծրագրում` ապահովելով սույն ծրագրի արդյունքների շարունակականությունը:
ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի մարմինների հասարակայնության հետ կապերի պատասխանատուների պաշտոնի անձնագրերը լրամշակվել են և դրանցում սահմանվել այդ պատասխանատուների գործառույթներն ու պարտականությունները ՏԱ ոլորտում:
Պատրաստվել է ՏԱ ուղեցույց և բաժանվել պետական գերատեսչությունների հասարակայնության հետ կապերի պատասխանատուներին:

 

← Վերադառնալ ցուցակին