Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Իրականացված ծրագրեր

16. “ՏեՂեԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԶԼՄ-ՆեՐԻ ՀԱՄԱՐ”

20.04.2008

Ծրագիրն իրականացվել է Եվրասիա հիմնադրամի աջակցությամբ։

Տեւողությունը` 6 ամիս (2007թ. սեպտեմբերի 1 - 2008 թ. փետրվարի 29)։

  

Ծրագրի հիմնական նպատակն է խթանել տեղեկատվության ազատությունը հայկական ԶԼՄ-երի համար` իրականացնելով համապարփակ հետազոտություն լրատվական դաշտում: Ծրագրի նպատակն է.

· ամփոփել լրագրողների գործունեությունը 2003թ. Տեղեկատվության ազատության մասին Օրենքի ընդունումից հետո. ուսումնասիրել, թե որքան արդյունավետ է գործում Օրենքը լրագրողների և պետական մարմինների համար,

· պարզել, թե որքանով են լրատվամիջոցների ներկայացուցիչները գիտակցում տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքը և որքանով են Օրենքի դրույթները կիրառում իրենց պրակտիկայում,

· պարզել կառավարության, ԱԺ նիստերի, ընտրությունների, դատարանների մատչելության մակարդակը,

· պարզել Օրենքի առավելություններն ու թերությունները. ինչն է խանգարում լրագրողներին մասնագիտական պարտականությունները կատարելիս և ինչ մեխանիզմներով են պաշտպանում տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքը,

· կազմակերպել երկխոսություն լրատվամիջոցների և պետական մարմինների հասարակության հետ կապերի  ծառայությունների միջև,

· մշակել երկրի առանձնահատկությունները հաշվի առնող առաջարկներ փաթեթ` ուղղված կառավարությանն ու ԶԼՄ-երին` պաշտպանելու լրագրողների` տեղեկատվություն ստանալու իրավունքը և բարելավելու հայկական լրատվական դաշտը ՏԱ ոլորտում:

 

Վերոնշյալ նպատակներին հասնելու համար.

- կիրականացվի համապարփակ վերլուծություն լրատվական դաշտի ՏԱ ոլորտում,

- կհրատարակվեն հետազոտության արդյունքները,

- հետազոտությունը հրապարակայնորեն կներկայացվի հասարակությանը:

Արդյունքում`

· կգնահատվի լրատվամիջոցների ներկայացուցիչների պատկերացումը տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքի մասին,

· կուսումնասիրվի և կամփոփվի լրագրողների պրակտիկան 2003թ. ՏԱ Օրենքի ընդունումից հետո,

      · կբացահայտվեն ՏԱ օրենքի առավելություններն ու թերությունները լրագրողների համար,

  • կկազմակերպվի երկխոսություն լրատավամիջոցների և պետական մարմինների հասարակության հետ կապերի ծառայությունների միջև,
  • կմշակվի երկրի յուրահատկությունները հաշվի առնող առաջարկներ փաթեթ` ուղղված կառավարությանն ու ԶԼՄ-երին` պաշտպանելու ժուռնալիստների` տեղեկատվություն ստանալու իրավունքը և բարելավելու հայկական լրատվական դաշտը ՏԱ ոլորտում:

 

← Վերադառնալ ցուցակին