Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Իրականացված ծրագրեր

2. Տեղեկատվության ազատության վերաբերյալ օրենսդրության կիրառման մոնիտորինգի մոդել

02.04.2003

Ծրագիրն իրականացվել է Իրավական Նախաձեռնության (Բաց հասարակության ինստիտուտ) աջակցությամբ (Հունգարիա):

2003թ. ապրիլ – նոյեմբեր

Հայաստանից բացի այս ծրագրին մասնակցել են նաև ՀԱՀ-ը, Մակեդոնիան, Բուլղարիան և Պերուն: Ծրագրի արդյունքում պետք է մշակվեր նշված պետություններում ՏԱ օրենսդրության կիրառման մոնիտորինգի մոդել: Ծրագիրը բաղկացած էր երեք մասից կամ փուլից: Առաջին փուլում, ՏԱ օրենքի իրավական վերլուծության արդյունքում պետք է բացահայտվեին այն հիմնական դրույթները, որոնք կարգավորում են տեղեկատվության մատչելիությունը: Սա հնարավորություն է ընձեռում մշակել ստանդարտներ, որոնք թույլ կտաին գնահատել կոնկրետ երկրում սեփական օրենքի կիրառման խնդրում արձանագրած առաջընթացը, և հանգեցնում է համապատասխան աշխատանքներում ավելի խորը իրավական վերլուծության իրականացմանը: Հաջորդ փուլում, մոդելն ուսումնասիրում է հարցումների գործընթացն ըստ համապատասխան մարմինների և հարցում ներկայացնողների: Մոնիտորինգի վերջին փուլն անցնում է մատչելիության հիմնական պարտավորություններից այն կողմ և հետազոտում, թե յուրաքանչյուր երկրում որ չափով է խրախուսվում մատչելիության գաղափարն ինքնին: Այս վերջին փուլի նպատակն է բացահայտել այն խնդիրները, որոնք կարող են խանգարել համապատասխան մարմիններին և պաշտոնյաներին այս բարձրագույն պարտականությունը կատարելու գործում:


← Վերադառնալ ցուցակին