Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Իրականացված ծրագրեր

66․ Իրական շահառուների թափանցիկություն հաշվետու հանքարդունաբերության համար. օգտագործելով Հայաստանի ԻՇ տվյալները

28.02.2023

Ծրագրն իրականացվել է «Բաց սեփականատիրություն» (Open Ownership) կազմակերպության աջակցությամբ Opening Extractives (OE) նախագծի հետ համատեղ:

Ծրագրի հիմնական նպատակն էր լուծել հանքարդունաբերական ընկերությունների թափանցիկության խնդիրը իրական շահառուների տվյալների վերլուծության և օգտագործման միջոցով:

Այդ նպատակով ծրագրով նախատեսված է եղել․

  • Զարգացնել ՔՀԿ-ների և լրագրողների կարողությունները՝ օգտագործելու և վերլուծելու իրական շահառուների տվյալները,
  • Խթանել առկա տվյալների օգտագործումը ԶԼՄ-ների և այլ ՔՀԿ խմբերի կողմից, որոնք կհետաքննեն և կուսումնասիրեն առանձին դեպքեր՝ հանրությանը տեղեկացնելու համար,
  • Մշակել և հանրությանը ներկայացնել արդյունահանող ճյուղերում իրական սեփականության թափանցիկության ազդեցության վերաբերյալ անհրաշեժտ պատկերացումներ:

Ծրագիրը մեկնարկել էր 2022 թ. օգոստոսի 15-ին և ավարտվել է 2023 թ. փետրվարի 28-ին:

———————————————————

Ծրագրի շրջանակում պատրաստված լրագրողական նյութերը

  1. Նարա Մարտիրոսյան, Civic.am - «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը Սյունիքում իր ՀԷԿ-ի կառուցման նախագիծն արդեն 2-րդ անգամ չի ներկայացրել ՀԾԿՀ, լիցենզիան կասեցվել է
  2. Նարա Մարտիրոսյան, Civic.am - Շուրջ 10 ամիս է՝ ՀԷՑ-ի մենաշնորհը վերացվել է․ ՀԷՑ-ից 40 էլեկտրաէներգիա արտադրող ու 18 սպառող դուրս է եկել ազատականացված շուկա. ովքեր են ՀԷՑ-ի իրական մրցակիցները
  3. Նինա Մամաջանյան, Cvmedia.am - Վերջին տարիներին Լոռու մարզում մեծացել է ոսկի որոնելու ցանկություն հայտնած ընկերությունների թիվը։
  4. Նինա Մամաջանյան, Cvmedia.am - Թե ինչպես ազդակիր չդարձան բնակավայրերը, որոնց տարածքում մետաղական հանքեր կան
  5. Կարինե Դարբինյան, Ampop Media - Հայաստանյան դեղ ներմուծողներն ու արտադրող-արտահանողները 1000 խոշոր հարկատուների շարքում
  6. Հայկ Հովհաննիսյան, Civilnet.am - Ո՞ր հանքարդյունաբերողներն են խուսափում բացահայտել իրենց իրական սեփականատերերին
  7. Մարիամ Տաշչյան, Civilnet.am - Ովքե՞ր են հետուստաընկերությունների իրական շահառուները. հայտարարագրվածն ու «դուրս մնացածը»
  8. Մարիամ Տաշչյան, Media.am - Մարզային հեռուստաընկերությունների իրական սեփականտերերի տվյալները 2023-ին

 

← Վերադառնալ ցուցակին