Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Իրականացված ծրագրեր

61. Տեղեկատվության մատչելիություն և հասանելիություն

04.04.2022

«Տեղեկատվության մատչելիություն ու հասանելիություն» ծրագրի նպատակն է իրականացնել տեղեկատվության ազատության (այսուհետ՝ ՏԱ) առկա վիճակի հետազոտություն՝ մշակելով ոլորտի գնահատման և մշտադիտարկման մեթոդոլոգիա և մեխանիզմներ, ինչպես նաև պետական մարմինների կողմից ՏԱ վիճակագրության վարման և հաշվետվությունների համակարգի հիմնական բաղադրիչները։

Գործողության շնորհիվ ստեղծվել է փաստահեն համալիր փաստաթուղթ, որը ՀՀ Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության համար որպես պետական լիազոր մարմին կարող է հիմք ծառայել ՀՀ կառավարության հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030 թվականի ռազմավարության փաթեթով նախատեսված «Տեղեկատվության ազատության իրավունքի մասին վիճակագրության վարման, մոնիտորինգի և հաշվետվությունների համակարգի մշակում և ներդրում» գործողությունը լիարժեք և ժամանակին իրականացնելու համար։

Ենթադրամաշնորհային հետազոտական ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսավորմամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի (ԹԻՀԿ) «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» նախագծի շրջանակում։  Ծրագրի իրականացման ժամկետները՝ 2021 թ․ դեմտեմբերի 1-ից 2022 թ․ մարտի 31:

← Վերադառնալ ցուցակին