Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Իրականացված ծրագրեր

Փաստերի ստուգման լաբորատորիաներ դպրոցներում և բուհերում

01.11.2021

Ծրագրի առաջնային նպատակն էր նպաստել ապատեղեկատվության դեմ պայքարին Հայաստանում:

Ծրագրի ընթացքում նախատեսվում էր.

ա) մոբիլիզացնել և ներգրավել երիտասարդներին ապատեղեկատվության դեմ պայքարի գործընթացում՝ հզորացնելով երիտասարդներին մեդիագրագիտության և փաստերի ստուգման կարողությունները,

բ) աջակցել երիտասարդներին ճշգրիտ և հավաստի տեղեկատվություն փնտրելու և ստանալու գործում։

Ծրագիրն իրականացվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ: Ծրագիրը սկսվել է 2021 թվականի նոյեմբերի 1-ին և ավարտվել 2022 թվականի հոկտեմբերի 31-ին:

 

Սովորել սովորեցնելու համար․ ուսուցանողները հմտանում են փաստերի ստուգման գործում

 

← Վերադառնալ ցուցակին