Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Իրականացված ծրագրեր

59. Բաց կառավարում-Բաց վերականգնում

15.02.2022

Ծրագիրն իրականացվել է ՄԱԶԾ Կոլբա Լաբի «Ապագան այսօր» ծրագրի դրամաշնորհով, ԵՄ աջակցությամբ:

ԻԱԿ-ի ներկայացրած «Բաց կառավարում-բաց վերականգնում» նախագիծը բարձր ազդեցությամբ և բազմաշերտ ներգրավվածությամբ նախաձեռնություն էր, որն իրականացվել է 10 ամիսների ընթացքում: Նախաձեռնությունն ուղղված է հաղթահարելու ՔՈՎԻԴ 19 համավարակի և երկրի առջև ծառացած բարդագույն խնդիրների հետևանքով կառավարության և կառավարման գործընթացների համար առաջացած մարտահրավերները: Կառավարության  և քաղհասարակության փախգործակցային այս նախաձեռնությունը հնարավորություն կտա արագ և արդյունավետ հաղթահարել նոր մարտահրավերները՝ նորարարական արագ արձագանքման   գործիքներով և կայուն մեթոդաբանական մոդելներով, որոնք հնարավորություն կտան մի կողմից հանրությանն անմիջապես մասնակցել ռազմավարական և ընթացիկ ծրագրերի մշակմանը, դրանց իրականացման գործընթացներին և գնահատել դրանց արդյունավետությունը, և մյուս կողմից կառավարությունը նոր մեթոդաբանությամբ կկարողանա թիրախավորված և հստակորեն գնահատել բաց և թափանցիկ կառավարման գործընթացները:  

Ծրագիրն իրականացվել է քաղաքացիների և կառավարության համար գաղափարների ինկուբացիայի, հասարակության իրազեկման հարմարեցված գործողությունների և հանրային հատվածի ներգրավման միջոցով՝ ուղղված համատեղ ջանքերով վերականգնել և վերագործարկել բաց, թափանցիկ և մասնակցային կառավարման տեսլականը: 

← Վերադառնալ ցուցակին