Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Իրականացված ծրագրեր

57. Ապատեղեկատվության վիրուսի դեմ պայքար

03.01.2022

Նախագծի նպատակն էր Հայաստանում խթանել պայքարն  ապատեղեկատվության դեմ առցանց տիրույթում  Ծրագիրը կբարձրացնի լրատվամիջոցների մեդիագրագիտության մակարդակը և կզարգացնի երիտասարդների՝ փաստերի ստուգման հմտությունները՝ 2 դպրոցում ու 3 համալսարանում փաստերի ստուգման լաբորատորիաների ստեղծմամբ։ Դրանք հնարավորություն կտան երիտասարդներին ներգրավվել համացանցում ապատեղեկատվության բացահայտման ու հանրայնացման գործընթացներում։

Բացի այդ, «Ֆեյքասպան» վիդեոբլոգային հրապարակումների ու մեդիագրագիտությանը նվիրված տեղեկագրերի միջոցով ևս պայքար է տարվել ապատեղեկատվության դեմ։

Նախագիծը աջակցել է նաև լրագրողներին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական կառույցներին, քաղաքացիներին պահանջել ու ստանալ հավաստի, ճշգրիտ տեղեկություններ՝ «chat-bot»-ի գործարկմամբ և արագ արձագանքման կենտրոնի ստեղծման արդյունքում։
Նախագծի նպատակներն են․

  • 3 համալսարանում ու 2 դպրոցում հիմնադրվել են փաստերի ստուգման լաբորատորիաներ՝ ներգրավելով ավագ դպրոցի 25 սանի և 25 համալսարանականի։
  • Ստեղվծել ու տարավծել է «Ֆեյքասպան» 10 տեսաֆիլմից բաղկացած շարքը, որ նպատակ ունի նպաստել մեդիագրագիտության տարածմանը և պայքարել ապատեղեկատվության դեմ։
  • Ստեղծվել ու տարածվել է 8 տեղեկագիր՝ ներառյալ փաստերի ստուգման լաբորատորիաների ուսանողների պատրաստած՝ փաստերի ստուգման վերաբերյալ բովանդակությունը։
  • Գործարկվել է հատուկ «chat bot» և արագ արձագանքման կենտրոն, որոնք հավաստի տեղեկություններն ավելի հասանելի են դարձրել շահառուներին։

Ծրագիրն իրականացվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ: Ծրագիրն սկսվել է 2020 թվականի հուլիսի 15-ին և ավարտել 2021 թվականի դեկտեմբերի 31-ին:
 

← Վերադառնալ ցուցակին