Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Իրականացված ծրագրեր

46. «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագիր

05.01.2019

Ամփոփ նկարագիր
Պետական բյուջեն կառավարական ամենակարևոր գործիքներից է, որի միջոցով իրականացվում է կառավարության քաղաքականությունը: Այնինչ, Հայաստանի շատ քաղաքացիներ, հատկապես երիտասարդները, տեղյակ չեն, թե ինչպես է պետական բյուջեն ծախսվում: Այս ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը:

Գործողությունների ամփոփ նկարագիր
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ծրագիրը կսկսի ազգային և մարզային ՔՀԿ-ների վերապատրաստմամբ՝ նրանց տալով անհրաժեշտ գիտելիք և հմտություններ, որպեսզի նրանք կարողանան լիովին աջակցել քաղաքացիներին անհրաժեշտության դեպքում ստանալ հավաստի տեղեկատվություն:  Վերապատրաստումների ընթացքում փոխանցված գիտելիքը ՔՀԿ-ներին կօգնի տեղեկացված լինել ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակության մասին, և հատկապես, թե որ ոլորտներում և ինչպես է ԵՄ-ն աջակցում Հայաստանում զարգացման ծրագրերին: Վերապատրաստումների ընթացքում ՔՀԿ-ներին կներկայացվի նաև պետական բյուջեի մշտադիտարկման մեթոդաբանությունը:
Այնուհետև, մենք կֆինանսավորենք 10 ՔՀԿ-ների, որպեսզի նրանք կարողանան համագործակցել պետական մարմինների հետ և նշված ոլորտներում բյուջետային բաշխումներին առնչվող ծրագրեր իրականցնել: 
Մաաստրիխտում գործող Եվրոպական լրագրության կենտրոնի հետ համագործակցությամբ մեր ծրագիրը նպատակ ունի նաև վերապատրաստել երիտասարդ լրագրողներին, որպեսզի նրանք ավելի շատ ընդգրկվեն հետաքննական լրագրության մեջ և կարողանան քաղաքացիներին ներկայացնել հետաքրքիր և խորապես ուսումնասիրված պատմություններ արդի տարբեր հիմնահարցերի վերաբերյալ, ներառյալ պետական բյուջեի պլանավորման և դրա նպատակային ծախսման մասին: Այդպիսի լրագրողական աշխատանքը կծառայի հանրային շահին` բարձրացնելով քաղաքացիների իրազեկվածությունն ու գիտակցությունը՝այդպիսով կառավարությանը հաշվետու դարձնելով հանրության առջև:

Ծրագրի տևողությունը 20 ամիս է, և այն կաջակցի քաղաքացիների տեղեկատվության մատչելիության իրավունքի իրականացմանը (հատկապես մարզերում)։ Քաղաքացիներն առավել իրազեկված կլինեն բյուջեի ծախսերի մասին, ինչպես նաև,թե ինչպես կառավարությանը հաշվետու պահել բյուջետային միջոցներն անարդյունավետ ծախսելու դեպքում:

Տևողությունը՝ 18/05/2018 - 18/12/2019
Ծրագրի բյուջեն՝ 390,000.00 եվրո
ԵՄ-ի աջակցությունը՝ 343,200.00 եվրո
Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն

Ծրագրի մասին առավել մանրամասն տես այստեղ

Ծրագրի արդյունքները
 

← Վերադառնալ ցուցակին