Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Իրականացված ծրագրեր

31. Տեխնիկական աջակցություն Տեղեկատվական վեճերի խորհրդին

29.08.2013

Ծրագրի նպատակն է ամրապնդել Տեղեկատվական վեճերի խորհրդի (ՏՎԽ) տեխնիկական կարողությունները՝ ընդլայնելով դրա արդյունավետությունը որպես արտադատական մարմին լրատվամիջոցների հետ կապված վեճերի այլընտրանքային լուծում ներկայացնելու հարցում:

Ծրագրի գործողություններն են.

  • Վիրավորանքի և զրպարտության հետ կապված 6 դատական գործերի վերաբերյալ փորձագիտական կարծիքների պատրաստում և հրապարակում:
  • Աշխատանքային քննարկման կազմակերպում՝ լրագրողների եւ իրավաբանների մասնակցությամբ՝ ներառյալ նրանց, ովքեր ներգրավված են խոսքի ազատության վերաբերյալ դատական գործերում:
  • ՏՎԽ պաշտոնական ինտերնետային կայքի պարբերաբար թարմացում,
  • ՏՎԽ կարծիքների ժողովածուի երկրորդ հատորի մշակում և տպագրություն:

Ծրագիրն իրականացվում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Ծրագրի տեւողությունը 4 ամիս է (մայիս - օգոստոս 2013թ.): 

← Վերադառնալ ցուցակին