Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Իրականացված ծրագրեր

28. Անկանոն միգրացիայի լուսաբանման մրցանակաբաշխություն-2013

15.03.2013

Մրցանակաբաշխության նպատակն էր խրախուսել ՀՀ-ից սկիզբ առնող անկանոն միգրացիայի կանխարգելմանն ու պոտենցիալ միգրանտների շրջանում իրազեկվածության բարձրացմանն ուղղված թեմաների լուսաբանումը զանգվածային լրատվամիջոցներով:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացրել է հետևյալ գործողությունները.

  • մրցույթի մասին հանրային իրազեկում, 
  • մրցույթին ներկայացված աշխատանքների ընդունում և գրանցում,
  • մրցույթի ժյուրիի ձևավորում,
  • ժյուրիի աշխատանքների կազմակերպում,
  • մրցանակաբաշխության անցկացում և դրա մասին հանրային իրազեկում:

Նախապես հայտարարված մրցույթին ներկայացվել էր  2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված շուրջ 50 լրագրողական նյութ: Աշխատանքները գնահատել է մասնագիտական ժյուրին, որը կազմված է լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից և միգրացիոն հարցերով զբաղվող փորձագետներից:

Հաղթողներին տրվեցին դրամական պարգևներ.

  • առաջին տեղի համար 1000,
  • երկրորդ տեղի համար` 500
  • երրորդ տեղի համար` 300 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:

Մրցանակաբաշխությունն իրականացվել է ՀՀ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը` Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ, Բելգիայի Թագավորության ներքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ: 

Մրցանակաբաշխության արդյունքների մասին կարող եք կարդալ այստեղ:
 

← Վերադառնալ ցուցակին