Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Իրականացված ծրագրեր

29. Ֆոտոցուցահանդես "Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք"

03.05.2013

2013թ.-ի մայիսի 3-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպեց "Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք" ֆոտոցուցահանդեսը՝ հետեւյալ նպատակներով.

  • Հրավիրել հանրության եւ կառավարության ուշադրությունը մամուլի ազատության և տեղեկատվության ազատության հիմնախնդիրների վրա,
  • նախաձեռնել հանրային բանավեճ ոլորտի հարցերի շուրջ,
  • պարզել, թե ինչպես են Հայաստանում իրականացվում տեղեկատվության ազատության եւ արտահայտվելու ազատության իրավունքները:

2013թ.-ի մայիսի 3-ին Երևանում բացված "Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք" խորագրով ֆոտոցուցահանդեսի նպատակն էր նշանավորել Մամուլի ազատության համաշխարհային օրը: Մեկ շաբաթ տևած ցուցահանդեսի նպատակն էր նաեւ անդրադառնալ տեղեկատվություն ստանալու իրավունքի խոչընդոտներին ու հնարավորություններին, և կառավարությանը, մամուլի ներկայացուցիչներին ու ողջ հասարակությանը հիշեցնել այս իրավունքի իրականացման գործում իրենց դերի մասին:
Ցուցադրված 70 լուսանկարներն ու ծաղրանկարները հրապարակվեցին մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված հատուկ ֆոտոկատալոգում:
 

← Վերադառնալ ցուցակին