Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Իրականացված ծրագրեր

25. "Տեխնիկական աջակցություն Տեղեկատվական վեճերի խորհրդին"

01.04.2012

Տեղեկատվական վեճերի խորհուրդը /ՏՎԽ/ ստեղծվել է 2011թ-ի մայիսին՝ հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցների դեմ դատական գործերի բացասական պրակտիկան: ՏՎԽ-ի առաքելությունն է պաշտպանել խոսքի ազատությունը, բարելավել տեղեկատվության մատչելիությունը, ինչպես նաեւ պաշտպանել մարդու արժանապատվությունը եւ անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը՝ դատական վեճի առկայության դեպքում հրապարակելով փորձագիտական եզրակացություններ, որոնք հիմնված են ՀՀ Սահմանադրության, միջազգային իրավական ակտերի եւ էթիկայի նորմերի վրա: 

ՏՎԽ-ն 5 հիմնադիր անդամ ունի, ովքեր ներկայացնում են մարդու իրավունքների, ԶԼՄ-ների եւ լրագրողական էթիկայի ոլորտները:

Ծրագրի նպատակն էր.

Ամրապնդել Տեղեկատվական վեճերի խորհրդի (ՏՎԽ) տեխնիկական կարողությունները՝ ընդլայնելով դրա արդյունավետությունը որպես արտադատական մարմին լրատվամիջոցների հետ կապված վեճերի այլընտրանքային լուծում ներկայացնելու հարցում:

Ծրագրի արդյունքները.

  • Վիրավորանքի եւ զրպարտության հետ կապված 30 դատական գործերի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունների պատրաստում եւ հրապարակում:
  • Աշխատանքային երկու քննարկման կազմակերպում՝ լրագրողների եւ իրավաբանների մասնակցությամբ՝ ներառյալ նրանց, ովքեր ներգրավված են խոսքի ազատության վերաբերյալ դատական գործերում:

Ծրագիրն իրականացվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Ծրագրի տեւողությունը՝ 8 ամիս (ապրիլ - նոյեմբեր 2012 թ.):

← Վերադառնալ ցուցակին