Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

04.02.2009 Վարչական դատարանը պաշտպանեց քաղաքացու` տեղեկատվության ազատության եւ հրապարակային դատավարության իրավունքները

2008թ. նոյեմբերի 10-ին ՀՀ քաղաքացիներ Արտակ Զեյնալյանը եւ Արայիկ Ղազարյանը ՀՀ վարչական դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանին վարչական բողոք են ներկայացրել` ՀՀ վարչական դատարանի աշխատակազմի ղեկավարի 02.09.2008թ ԴԴ9-46091 վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Բողոքի էությունը հետեւյալն է. ՀՀ վարչական դատարանի վարույթում քննվել է ՎԴ/5445/05/08 գործը, որով կողմեր են հանդիսացել "Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը" և ՀՀ Երևան քաղաքի քաղաքապետը կամ նրա ներկայացուցիչը:...

02.02.2009 Քաղաքապետարանը հավատարիմ է “Ոսկե բանալի” մրցանակին

”Տեղեկատվության ազատության սկզբունքի պահպանումը համարում ենք կարեւորագույն խնդիրներից մեկը”-փետրվարի 2-ին կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանը: 2008թ. ընթացքում Երեւանի քաղաքապետարանը ստացել է 2146 տեղեկատվություն ստանալու հարցում, որով աճ է նկատվել նախորդ տարիների համեմատ` 2006-ին ստացվել է 325 տեղեկատվության ստանալու հարցում, 2007-ին` 525: Այս միտումը Գրիգոր Մելքումյանը մեկնաբանում է որպես քաղաքացիների վստահության աճ: Արդեն 3...

27.01.2009 ԻԱԿ-ն, այնուամենայնիվ, ստացավ իր պահանջած տեղեկատվությունը

ՀՀ վարչական դատարանի 2008թ. դեկտեմբերի 30-ին կայացրած վճիռը` ԻԱԿ-ն ընդդեմ Արաբկիրի թաղապետարանի գործով, արդեն ի կատար է ածվել: Արաբկիրի թաղապետարանը ԻԱԿ-ի տեղեկություն ստանալու հարցմանը լիարժեք պատասխան է տվել: Այս վճռով, փաստորեն, ԻԱԿ-ը ոչ միայն վերականգնեց տեղեկատվություն ստանալու խախտված իրավունքը, այլ նաեւ ստիպեց Արաբկիրի թաղապետարանին աշխատել, այն է` հաշվառել համայնքի սեփականության իրավունքով պատկանող բնակարանները:

26.01.2009 Տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպանության դատական նիստն առանց հրապարակայնության

Հունվարի 26-ին ՀՀ վարչական դատարանում (դատավոր` Աշոտ Սարգսյան) կայացավ նախնական դատական նիստը` ԻԱԿ-ի հայցն ընդդեմ Նոր Նորքի թաղապետարանի եւ Նոր Նորքի թաղային համայնքի ղեկավար Դավիթ Պետրոսյանի` թաղապետարանի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու, վերջինիս հնգօրյա ժամկետում տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու եւ Նոր Նորքի թաղային համայնքի ղեկավար Դավիթ Պետրոսյանին 50.000 դրամ տուգանքի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջների մասին: ԻԱԿ-ի ներկայացուցիչ փաստաբան Կարեն...

23.01.2009 Վերապատրաստման դասընթաց թաղապետարանների աշխատակիցների համար

Հունվարի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Երեւանում կազմակերպել էր վերապատրաստման դասընթաց` «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով, որին մասնակցում էին Երեւանի 12 համայնքների 26 ներկայացուցիչներ: ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը ներկաներին մանրամասնեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը` տեղեկատվության դասակարգման կարգն ու անհրաժեշտությունը, պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկը եւ այլն:...

21.01.2009 ԻԱԿ-ի դատական հաղթանակները շարունակվում են

Ս.թ. հունվարի 20-ին ՀՀ վարչական դատարանում (նախագահող դատավոր` Աշոտ Սարգսյան) լսվեց ԻԱԿ-ի հայցի քննությունն ընդդեմ Դավթաշենի թաղապետարանի եւ Դավթաշենի թաղային համայնքի ղեկավար Արթուր Գեւորգյանի` Դավթաշենի թաղապետարանին հնգօրյա ժամկետում տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու եւ Դավթաշենի թաղային համայնքի ղեկավար Արթուր Գեւորգյանին 50000 դրամ տուգանքի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջների մասին: ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը դատարանում հրաժարվեց հայցից, քանի որ ս.թ....