Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

13.02.2009 Դատարանը վերականգնեց տեղեկատվության ազատության խախտված իրավունքը

Հերթական անգամ դատարանի միջամտությամբ վերականգնվեց քաղաքացու` տեղեկատվության ազատության խախտված իրավունքը: 2008թ. օգոստոսի 4-ին ՀՀ քաղաքացի Արտակ Զեյնալյանը տեղեկատվություն ստանալու հարցում է ուղղել ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին` պահանջելով 2008թ. օգոստոսի 1-ին Երեւան քաղաքի Մատենադարանին հարող տարածքում անցկացված զանգվածային հրապարակային միջոցառման եւ դրան հաջորդած երթի վերաբերյալ տեղեկատվություն: Սակայն ՀՀ ԿԱ ԱԱԾ-ից պատասխան չի...

11.02.2009 Դատարանը վճռեց, Դավթաշենի թաղապետարանը` տրամադրեց

ԻԱԿ-ն ընդդեմ Դավթաշենի թաղապետարանի եւ թաղային համայնքի ղեկավարի դատական հայցի դրական արդյունքն ի հայտ եկավ. Դավթաշենի թաղապետարանը ԻԱԿ-ին տրամադրեց այն տեղեկատվությունը, որի չտրամադրման համար Ինֆորմացիայի ազատության կենտրոնը  դատական հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան: Հիշեցնենք, որ ս. թ. հունվարի 20-ին կայացած դատական նիստի ժամանակ ԻԱԿ-ը հրաժարվել էր իր հայցապահանջից, քանի որ . հունվարի 13-ին ԻԱԿ-ը լրացուցիչ գրություն էր ստացել Դավթաշենի համայնքապետից, որում համայնքի ղեկավարը 1...

11.02.2009 Իրավունքի խախտման փաստը ճանաչվեց, բայց տեղեկատվություն չտրամադրվեց

ՀՀ վարչական դատարանը սույն թվականի հունվարի 8-ին կայացրած վճռով ճանաչել է քաղաքացու տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը, սակայն մերժել է տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջը: 2008թ. օգոստոսի 27-ին ՀՀ քաղաքացի Արտակ Զեյնալյանը տեղեկություն ստանալու հարցմամբ դիմել է ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանին` խնդրելով տալ տեղեկատվություն հետեւյալի մասին` 1.    Հայաստանի օրենսդրության համաձայն ես եւ/կամ վստահորդներս ներկայումս ունե՞նք արդյոք մեր գործերի...

09.02.2009 Դատը սկսվեց ֆոտոսեսիայով

Պարզվում է` որոշ դատավորներ բավականին ուշադիր են հետեւում իրենց մասին մամուլի հրապարակումներին, նաեւ` հետեւելուց բացի օգտակար հետեւություններ են անում: Այդ դատավորների թվին է պատկանում ՀՀ վարչական դատարանի դատավոր Աշոտ Սարգսյանը: Եվ փետրվարի 6-ի դատական նիստը սկսվեց հատուկ լրագրողների համար կազմակերպված ֆոտոսեսիայով: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ դատավորը նիստին ներկա լրագրողներին թույլ չէր տվել լուսանկարելու դատական նիստը՝ սահմանափակելով դատական նիստի հրապարակայնության...

05.02.2009 Բաց նամակ ԱՄՆ նախագահին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` թափանցիկությանն ուղղված նախաձեռնությունը ողջունող` "Գլոբլ Օուփնըս Քըմյունիթի"-ի (Համաշխարհային  "բացության¦ ցանց" անդամների բաց նամակը Ներքոստորագրյալ կազմակերպությունները, որոնց ջանքերն ամբողջ աշխարհում ուղղված են տեղեկատվության մատչելիության  իրավունքի խթանմանը, ողջունում են բացասական միտումներին հակադրվելու եւ կառավարության` բաց լինելու բարձր չափանիշներ ապահովելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` իր պաշտոնավարման առաջին օրը ձեռնարկած քայլերը: Մենք,...

05.02.2009 Դատարանը կրկին պաշտպանեց տեղեկատվության ազատության իրավունքը

Սույն թվականի հունվարի 8-ին ՀՀ վարչական դատարանը հերթական անգամ վերականգնեց քաղաքացու տեղեկատվության ազատության խախտված իրավունքը: ՀՀ քաղաքացի Արտակ Զեյնալյանը տեղեկատվություն ստանալու հարցումով դիմել է ՀՀ ոստիկանությանը` պահանջելով. 1. Տեղեկատվություն տալ` 2008թ. օգոստոսի 1-ին Երեւան քաղաքի Մատենադարանին հարող տարածքում անցկացված զանգվածային հրապարակային միջոցառման եւ դրան հաջորդած երթի ընթացքում հրապարակային միջոցառման մասնակիցները հրահրե՞լ են արդյոք բախումներ ոստիկանության...