Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

16.03.2009 Դատախազությունը կարեւորում է տեղեկատվության ազատությունը

Մարտի 14-15-ին Ծաղկաձորում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ Գլխավոր դատախազության հետ համատեղ կազմակերպել էր ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնագիտական վերապատրաստում` “Դատախազության գործունեության լիազորությունները դատաիրավական բարեփոխումների արդի փուլում եւ տեղեկատվության ազատության հիմնահարցերը” թեմայով: Աշխատանքային քննարկման հիմնական նպատակն էր իրավական թեմաներ լուսաբանող լրագրողների հետ քննարկել դատախազության աշխատանքների առանձնահատկությունները, դատախազության գործունեության...

13.03.2009 Ուսանողները ծանոթանում են ՏԱ օրենքին

Փետրվարի 28-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Երեւան քաղաքում ուսանողների հետ անցկացրեց ուսուցում` «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին 56 ուսանողներ: Պարզվեց, որ ուսանողներից քչերն են ծանոթ ՏԱ օրենքին, ինչն էլ բավականին մեծ հետաքրքրություն առաջացրեց նրանց մոտ, երբ ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը ներկայացրեց ՏԱ օրենքը, պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկը, տեղեկատվություն ստանալու հարցում...

09.03.2009 Դատն ավարտվեց, սպասենք վճռի հրապարակմանը

Դատարանը դատաքննությունը համարեց ավարտված, վճիռը կհրապարակվի մարտի 23-ին, ժամը 1620-ին: Մարտի 6-ին ՀՀ Վարչական դատարանում (նախագահող դատավոր` Աշոտ Սարգսյան) շարունակվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի` ընդդեմ Նոր Նորքի թաղապետի եւ թաղապետարանի հայցի նախնական քննությունը: Դատավորի ջանքերը` հաշտեցնելու կողմերին, ի վերջո տվել էր իր արդյունքը: Նոր Նորքի թաղապետարանը 2009թ. փետրվարին պատասխանել էր 01.08.2008թ.-ին ԻԱԿ-ի կողմից ուղարկված տեղեկատվություն ստանալու հարցմանը: Չնայած դատավորն...

02.03.2009 ԻԱԿ-ի հերթական այցը Տավուշի մարզ էր

Փետրվարի 27-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում էր: Նպատակը` նշյալ մարզի համայնքապետերի հետ անցկացնել ուսուցում` «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով: Քննարկմանը ներկա էին 26 համայնքապետեր եւ համայնքային ծառայողներ: ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը ներկաներին նախ ներկայացրեց ՏԱ օրենքը, տեղեկատվության դասակարգման, մշակման, պահպանման կարգը, պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկը, ապա եւ`...

26.02.2009 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԼՄ-ՆԵՐԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2008թ. տարեկան զեկույցը Հայաստանում ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ։ Այստեղ կարող եք ծանոթանալ զեկույցի ամբողջական տեքստին։

19.02.2009 Եւս մի մարզ ծանոթացավ ՏԱ օրենքի հետ

“Տեղեկատվության ազատությունը դա հրապարակայնությունն է, թափանցիկությունը եւ մատչելիությունը”,- այս 3 առանցքային հարցերի շուրջ էլ ծավալվեց «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով ուսուցումը, որը փետրվարի 17-ին Կոտայքի մարզում կազմակերպել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը` նշյալ մարզի քաղաքացիական հասարակության 27 ներկայացուցչի համար: ԻԱԿ ծրագրերի համակարգող Անահիտ Քոչարյանը ներկաներին տեղեկացրեց ԻԱԿ-ի գործունեության մասին, ԻԱԿ-ի կողմից...