Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

30.04.2009 Տեղեկացված մարդն առավել պաշտպանված է

Ապրիլի 29-ին Երեւանում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպել էր աշխատանքային քննարկում` “Ինչպես օգտագործել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը” թեմայով, որին մասնակցում էին 54 ուսանողներ` տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններից: Հանդիպմանը ներկա ԵՊՀ ուսխորհրդի նախագահը նշեց, որ ուսանողների իրազեկվածության պակասն ավելի շատ գալիս է նրանց անտարբերությունից, “քանի որ եթե ուսանողն ուզենա, տեղեկացված կլինի, դրա համար այսօր կան բավականաչափ հնարավորություններ”: ԱԺ եւ ԻԱԿ...

17.04.2009 ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը որոշել է վճռաբեկ բողոքի օգնությամբ ի վերջո լուծել տեղեկատվություն չտրամադրող պաշտոնյաներին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը: Վերջին մի քանի ամիսների ընթացքում ՀՀ վարչական դատարանում քննված ԻԱԿ-ի կողմից հարուցված տեղեկատվություն ստանալու խախտված իրավունքի 4 գործի դեպքում դատարանը մերժել է տեղեկատվություն չտրամադրած պաշտոնյային վարչական տուգանքի ենթարկելու պահանջը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը սույն թվականի ապրիլի 16-ին նյութական եւ...

09.04.2009 Սեւ ցուցակ 2009. առաջին եռամսյակ

ԱՅՍ ԱՆՁԻՆՔ ԽԱԽՏԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ 2009Թ. ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ 1. Ռոբերտ Հարությունյան “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի գրասենյակի” տնօրեն 2. Պարույր Սարգսյան...

24.03.2009 ԻԱԿ-ն այս անգամ եւս դատարանից դուրս եկավ հաղթանակած

Մարտի 23-ին ՀՀ վարչական դատարանը (նախագահող դատավոր` Աշոտ Սարգսյան) մասնակի բավարարեց ԻԱԿ-ի հայցը` `Նոր Նորքի թաղապետարանի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասով: Դատարանը վճռեց ոչ իրավաչափ ճանաչել ԻԱԿ-ի կողմից հայցվող տեղեկատվության տրամադրման մերժելուն ուղղված Նոր Նորքի ղեկավարի գործողությունները եւ Նոր Նորքի համայնքից հօգուտ ԻԱԿ-ի բռնագանձել 4.000 դրամ` որպես պետական տուրքի գումար: Սակայն ՀՀ վարչական դատրանը մերժեց հայցը` Նոր Նորքի թաղապետարանին հնգօրյա ժամկետում...

24.03.2009 ՏԱ օրենքը “մուտք գործեց” նաեւ քոլեջներ

Մարտի 24-ին Երեւանում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը քոլեջների ղեկավարության եւ ուսանողության համար կազմակերպել էր աշխատանքային քննարկում` «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին 51 դասախոս եւ ուսանող: ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը մանրամասնեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, նաեւ ներկաներին տեղեկացրեց , որ “տեղեկատվություն ստանալու իրավունքը յուրաքանչյուրինն է` անկախ...

18.03.2009 Դատախազության աշխատակիցների համար ՏԱ օրենքի իմացությունը պարտադիր է

Հետայսու ՀՀ դատախազության աշխատակազմի տարաժքային բաժնի պետերը պետք է պարտադիր իմանան ՏԱ օրենքը` իրենց պաշտոնին համապատասխանելու համար: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական վեբ կայքից (www.genproc.am), ՀՀ դատախազության աշխատակազմում տարածքային բաժնի պետի պաշտոնի զբաղեցման համար` տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ ներկայացվող պահանջներում ավելացել է “«Տեղեկատվության ազատության...