Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

15.06.2009 ԻԱԿ-ն ընդդեմ ՊՈԱԿ-ի

Հունիսի 16-ին, ժամը 15-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշի դատարանում (հասցե` Տիգրան Մեծի 23/1) կլսվի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցն ընդդեմ “Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի: Վիճարկվելու է տեղեկատվություն չտրամադրելու հարցը:

01.06.2009 Հանրային իրազեկման եւ հրապարակայնության խնդիրների քննարկում Կոտայքի մարզում

Մայիսի 29-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը Հրազդան քաղաքում հանդիպեց Կոտայքի մարզի 56 համայնքապետերի հետ` քննարկելու մարզի համայնքներում “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի պահանջների կիրառման խնդիրներն ու հանրային իրազեկման աշխատանքները: Հանդիպմանը ներկա էր նաեւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: “Հրապարակայնությունը վախենալու բան չէ: Համայնքային որոշումները փակցնելը չի կարող վտանգավոր լինել”,-Կոտայքի մարզում կրկին անգամ հիշեցրեց ԻԱԿ նախագահ Շուշան...

11.05.2009 ԻԱԿ-ը՝ Գեղարքունիքի մարզում

“Մենք արդեն ավելի իրազեկ ենք եւ վստահ կարող ենք ցանկացած դուռ թակել` տեղեկատվություն ստանալու համար” , - այսպիսի ինքնավստահություն ներշնչեց Գեղարքունիքի մարզի երիտասարդներին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՝ մայիսի 8-ին կազմակերպած «Ինչպես օգտագործել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով ուսուցումը, որին մասնակցում էր մարզի քաղաքացիական հասարակության 36 ակտիվ ներկայացուցիչ ։ Հանդիպման ընթացքում փորձագետ...

06.05.2009 ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ վարչական դատարան ճանաչման եւ գործողության կատարման հայց է ներկայացրել 6 ՏԻՄ-երի եւ նրանց ղեկավարների եւ 1 ՊՈԱԿ-ի եւ նրա ղեկավարի դեմ, որոնք խախտել են ԻԱԿ-ի տեղեկատվություն ստանալու իրավունքը: Ներկայումս ՀՀ վարչական դատարանի վարույթում է 7 գործ. ընդդեմ` 1. “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի գրասենյակ” ՊՈԱԿ-ի եւ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի գրասենյակի” տնօրեն Ռոբերտ Հարությունյանի, 2. Զարթոնքի գյուղապետարանի եւ...

04.05.2009 ՏԱ օրենքին ծանոթացավ ավելի քան 700 մարդ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ամփոփեց ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացնող «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի մեկ տարին: Մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ավելի քան 700 պաշտոնյա եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ձեռք բերեցին գիտելիք եւ հմտություններ “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի կիրառման վերաբերյալ:

04.05.2009 Դատախազների եւ լրագրողների միջեւ երկխոսությունը կայացավ

Մայիսի 2-3-ին, Աղվերանում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ Գլխավոր դատախազության հետ համատեղ կազմակերպել էր աշխատանքային քննարկում` 10 լրագրողների եւ 10 մարզային ու համայնքային դատախազների մասնակցությամբ: Թեման` “Տեղեկատվության եւ արտահայտվելու ազատությունները ՀՀ դատախազության համակարգում”: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը: Պարոն Սարգսյանը կարեւորեց նման հանդիպումը, քանի որ “այսպիսի հանդիպումների ժամանակ ձեւավորվում է փոխադարձ վստահություն, եւ...