Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

26.06.2009 Քննարկումներ ՏԱ օրենսդրական բարեփոխումների փաթեթի շուրջ

Հունիսի 25-ին Երեւանում տեղի ունեցավ տեղեկատվության ազատության ոլորտում մշակված օրենսդրական փաթեթի նախագծի աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին տարբեր գերատեսչությունների, ինչպես նաեւ հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների հասարակայնության եւ տեղեկատվության վարչության աշխատակիցներ եւ մամլո քարտուղարներ: Օրենսդրական փաթեթի նախագիծը մշակվել է "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի համահեղինակ, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի, ՀՀ...

25.06.2009 Շուտով Արմավիրի մարզպետարանում եւս կգործի “Mulberry” համակարգը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հունիսի 24-ին Արմավիրի մարզպետարանին անհատույց տրամադրեց 2 համակարգիչ` մարզպետարանում էլեկտրոնային կառավարման “Mulberry” համակարգը ներդնելու նպատակով։ Այս տեխնիկական աջակցությունը ցուցաբերվեց ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում: “Նախատեսվում է, որ այս տարվա արդեն սեպտեմբեր ամսին ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը Արմավիրի մարզպետարանում կներդնի...

24.06.2009 Ուժի մեջ է մտել “Պաշտոնական փաստաթղթերի մասին” կոնվենցիան

2009թ. հունիսի 18-ին Նորվեգիայում Եվրախորհրդի արդարադատության նախարարների հանդիպման ժամանակ անդամ պետությունների կողմից ստորագրվել եւ ուժի մեջ է մտել “Պաշտոնական փաստաթղթերի մասին” կոնվենցիան: Մասնակից 12 երկիր ստորագրել է նշյալ Կոնվենցիան, այդ թվում եւ` Վրաստանը: Հայաստանի Հանրապետությունն առայժմ չի ստորագրել այդ փաստաթուղթը, քանի որ ՀՀ արդարադատության նախարարը հանդիպմանը ներկա չէր: Սակայն փաստաթուղթը բաց է ստորագրման համար, եւ, ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, չի...

20.06.2009 Տեղեկատվության ազատության օրենսդրական նախագծերի քննարկում

Հունիսի 25-ին, ժամը 16:30-ին Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում (ք. Երեւան, Ա. Մանուկյան փողոց 9, 5-րդ հարկ, 501 սրահ) տեղի կունենա Տեղեկատվության ազատության ոլորտում մշակված օրենսդրական փաթեթի նախագծի աշխատանքային քննարկում: Օրենսդրական փաթեթի նախագիծը մշակվել է "Տեղեկատվության ազատության մասին" գործող օրենքի համահեղինակ, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի, ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ արդարադատության նախարարության փորձագետների կողմից: Մշակված...

19.06.2009 ԻԱԿ-ի հայցն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի

“Ինֆորմացիայի ազատության կենտրոնը” 06.02.2009թ-ին “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հարությունյանին հետեւյալ բովանդակությամբ տեղեկատվություն ստանալու հարցում է ներկայացրել. “Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածների եւ “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթներով` խնդրում ենք տրամադրել հետեւյալ տեղեկությունները. 1. 2008թ. ընթացքում ո՞ր հարկատեսակներից որքա՞ն հարկ է վճարել “Երեւանի կառուցապատման...

19.06.2009 Քննարկում ենք տեղեկատվության ազատության օրենսդրության բարեփոխումների փաթեթը

Հունիսի 16-ին տեղի ունեցավ Տեղեկատվության ազատության ոլորտում մշակված օրենսդրական փաթեթի նախագծի աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին 25 տեղական եւ միջազգային հասարակական կազմակեպությունների ներկայացուցիչներ: Օրենսդրական փաթեթի նախագիծը մշակվել է "Տեղեկատվության ազատության մասին" գործող օրենքի համահեղինակ, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի, ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ արդարադատության նախարարության փորձագետների կողմից: Հանդիպման ժամանակ հիմնական...