Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

25.07.2009 Վայոց ձորում դեռ համակարգիչ չունեցող գյուղապետարաններ կան

“Վայոց ձորի մարզում համակարգիչների ձեռքբերումը դեռեւս արդիական խնդիր է”: Այս եւ այլ մտահոգիչ հարցեր արծարծվեցին հուլիսի 24-ին Վայոց ձորի մարզպետարանում կազմակերպված աշխատանքային քննարկման ընթացքում: Աշխատանքային քննարկումը կազմակերպել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը` “Ինչպես կիրառել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը” թեմայով, որին մասնակցում էին մարզպետարանի աշխատակիցներ եւ համայնքապետեր: ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը ներկաներին հանգամանորեն ներկայացրեց ՏԱ օրենքը,...

24.07.2009 Դատարանը հրապարակեց ԻԱԿ-ն ընդդեմ Տալվորիկի գյուղապետարանի հայցով վճիռը

Հուլիսի 23-ին ՀՀ վարչական դատարանը (դատավոր` Ա. Ծատուրյան) վճռեց վարչական գործի վարույթը, ըստ հայցի` “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” հասարակական կազմակերպության ընդդեմ Տալվորիկի գյուղապետարանի` տեղեկատվություն տրամադրելուն պարտադրելու պահանջի մասին կարճել, քանի որ դատավարության ընթացքում Տալվորիկի գյուղապետը ԻԱԿ-ին առձեռն տրամադրել էր պահանջվող տեղեկատվությունը: Դատարանը նաեւ վճռեց “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” հասարակական կազմակերպությունից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել նախապես...

15.07.2009 Դատը հետաձգվեց… ՊՈԱԿ-ը լուծարվում է

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն” ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի գործի քննությունը  վարչական դատարանում 15.07.09թ.-ին հետաձգվեց անորոշ ժամանակով: Պատճառն այն է, որ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ը լուծարվում է, եւ մինչեւ իրավահաջորդության հարցը չլուծվի, գործի հետագա քննությունն անհնար է: Հիշեցնենք, որ “Ինֆորմացիայի ազատության կենտրոնը” դիմել էր դատարան` “Երեւանի կառուցապատման եւ...

14.07.2009 ՀՀ վարչական դատարանում քննվելու է ԻԱԿ-ն ընդդեմ ՊՈԱԿ-ի հայցը

Հուլիսի 15-ին, ժամը 16:00-ին ՀՀ վարչական դատարանում տեղի կունենա Ինֆորմացիայի ազատության կենտրոնի` ընդդեմ “Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի հայցի քննությունը: 2009թ. մարտին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել է ՀՀ վարչական դատարան` խնդրելով. 1. Ոչ իրավաչափ ճանաչել “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի այն գործողությունները կամ անգործությունը, որով սպառիչ և լրիվ պատասխան չի տրվել հայցվող տեղեկատվության...

10.07.2009 Տալվորիկի դեմ վճիռը կհրապարակվի հուլիսի 23-ին

Հուլիսի 9-ին ՀՀ վարչական դատարանում շարունակվեց ԻԱԿ-ի հայցի քննությունը ընդդեմ Արմավիրի մարզի Տալվորիկի գյուղապետարանի: Համայնքապետ Կիրակոս Սաղաթելյանը դատարանում ԻԱԿ-ի ներկայացուցչին առձեռն հանձնեց պահանջված տեղեկատվությունը: Հիշեցնենք, որ ԻԱԿ-ի` տեղեկատվություն ստանալու հարցմանն ի պատասխան Տալվորիկի գյուղապետը պատասխանել էր, որ “պահանջվող տեղեկություններին կարող եք ծանոթանալ Արմավիրի մարզպետարանի ինտերնետային կայքից”: Իսկ նախորդ դատական նիստի ժամանակ Տալվորիկի գյուղապետը 3 օր ժամանակ...

10.07.2009 Արարատի մարզը եւս ծանոթացավ ՏԱ օրենքին

Հուլիսի 9-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Արարատի մարզում էր` “Ինչպես կիրառել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը” թեմայով մարզի համայնքապետերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար ուսուցում կազմակերպելու նպատակով: ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը համայնքապետերին ներկայացրեց տեղեկատվության ազատության կարեւորությունը եւ նշանակությունը, նաեւ` տեղեկատվություն տնօրինողի պարտականությունները: Մասնավորապես, թե ինչու համայնքապետերը պետք է բաց եւ հրապարակային...