Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

13.08.2009 Հարցում ուղարկելիս լինել մասնակից, այլ ոչ` պահանջատեր

Օգոստոսի 12-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը “Ինչպես կիրառել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը թեմայով աշխատանքային քննարկում էր կազմակերպել Շիրակի մարզում` մարզպետարանի աշխատակիցների եւ համայնքապետերի համար: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Մարինե Հակոբյանը ներկաներին ներկայացրեց ՏԱ օրենքի այն սկզբունքները, որոնց առկայության դեպքում նրանք կկարողանան աշխատել իրավական հիմքի վրա, կլինեն քիչ խոցելի եւ պաշտպանված: “Օրենքը պետք է դառնա արդյունավետ աշխատանքի գործիք եւ...

10.08.2009 Պաշտոնյան աշխատում է, երբ կա դրա պահանջարկը

Օգոստոսի 6-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Արարատի մարզում էր: Այցի նպատակն էր աշխատանքային քննարկում կազմակերպել մարզպետարանի եւ տեղական ինքնակառավարման մարմինների 43 ներկայացուցչի համար` “Ինչպես կիրառել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը” թեմայով: ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը նախ խոսեց մարդու` տեղեկացված լինելու առավելության մասին, այնուհետ ներայացրեց ՏԱ օրենքը, մանրամասնեց, թե ինչու պետք է ՏԻՄ-երն ու քաղծառայողները բաց աշխատեն: Ինչպես մյուս մարզերում, այս մարզում...

31.07.2009 ԻԱԿ-ն ընդդեմ Փարաքարի գյուղապետի եւ գյուղապետարանի գործով վճիռը կհրապարակվի օգոստոսի 13-ին

Հուլիսի 30-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ ԻԱԿ-ն ընդդեմ Փարաքարի գյուղապետի եւ գյուղապետարանի գործի քննությունը (դատավոր` Ա. Ծատուրյան): Պատասխանող կողմը դատարանում եւս հրաժարվեց պատասխանել ԻԱԿ-ի հարցմանը: Հիշեցնենք, որ դեռեւս 2008թ. դեկտեմբերին “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ին էին դիմել Փարաքար համայնքի բնակիչներ Սեդա Ղազարյանը եւ Արմեն Ներսիսյանը` բողոքելով, որ Փարաքարի գյուղապետն իրենց տեղեկատվություն չի տրամադրում: ԻԱԿ-ը դեկտեմբերի 12-ին տեղեկատվություն ստանալու հարցում...

31.07.2009 ԻԱԿ-ի աջակցությունը “Mulberry” համակարգի ներդրման աշխատանքներին

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հուլիսի 31-ին Տավուշի մարզպետարանին անհատույց տրամադրեց 2 համակարգիչ` մարզպետարանում էլեկտրոնային կառավարման փաստաթղթաշրջանառության “Mulberry” համակարգը ներդնելուն աջակցելու նպատակով։ Հոկտեմբերին ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը Տավուշի մարզպետարանում ներդնելու է “Mulberry” համակարգը, ինչպես նաեւ մարզպետարանի աշխատակիցների համար հատուկ ուսուցում է կազմակերպելու` ծրագիրը շահագործելու հմտություններին ծանոթացնելու նպատակով: Տեղեկացնենք, որ մինչ...

29.07.2009 ԻԱԿ-ի հայցն ընդդեմ Փարաքարի գյուղապետի եւ գյուղապետարանի

2009թ.-ի հուլիսի 30-ին, ժամը 14:00-ին ՀՀ Վարչական դատարանում` դատավոր Ա. Ծատուրյանի նախագահությամբ, քննվելու է “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” հասարակական կազմակերպության հայցադիմումն ընդդեմ Փարաքարի գյուղապետարանի` տեղական ինքնակառավարման մարմնի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու եւ որպես հետեւանք տեղեկատվություն տրամադրել պարտադրելու պահանջի վերաբերյալ: Նշենք, որ դեռեւս 2008թ. դեկտեմբերին  “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ին էին դիմել Փարաքար համայնքի բնակիչներ Սեդա...

29.07.2009 Սկսվեց ԻԱԿ-ն ընդդեմ Օրինաց Երկիր կուսակցության հայցի քննությունը

Հուլիսի 29-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (դատավոր` Գայանե Կարախանյան) տեղի ունեցավ ԻԱԿ-ն ընդդեմ Օրինաց Երկիր կուսակցության հայցի քննության առաջին նիստը: Պատասխանող կողմը հանդես եկավ միջնորդությամբ, որով ժամանակ խնդրեց դատարանից` հայցադիմումի պատասխանը ներկայացնելու համար: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին ԻԱԿ-ը դիմել էր Օրինաց Երկիր կուսակցությանը` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները....