Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

20.10.2009 Եւս 2 հետաձգված դատական նիստ

20.10.2009թ.-ին տեղի ունեցան ԻԱԿ-ն ընդդեմ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության եւ ԻԱԿ-ն ընդդեմ “Թիվ 2 բուժմիավորում” ՓԲԸ-ի գործերով դատական նիստերը: Երկու դեպքում էլ դատական նիստերը հետաձգվեցին: ԻԱԿ-ն ընդդեմ “Թիվ 2 բուժմիավորում” ՓԲԸ-ի գործով դատական նիստը հետաձգվեց այն պատճառով, որ պատասխանող կողմը չէր ներկայացել դատարան, չնայած` պատշաճ կերպով ծանուցվել էր: ԻԱԿ-ն ընդդեմ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության գործով դատական նիստն էլ հետաձգվեց այն պատճառով, որ...

14.10.2009 ԻԱԿ-ն ընդդեմ Հայ ազգային կոնգրեսի

2009թ.-ի հոկտեմբերի 15-ին, ժամը 12:00-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (հասցե` ք. Երեւան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դահլիճ 5 հասցեում)` դատավոր Ա. Սուքոյանի նախագահությամբ, կկայանա “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” հասարակական կազմակերպության հայցադիմումի քննությունն ընդդեմ “Հայ Ազգային Կոնգրես” դաշինքի: Նախորդ դատական նիստի ժամանակ եւս ՀԱԿ ներկայացուցիչները չէին ներկայացել դատական նիստին, սակայն դատարան  գրավոր պատասխան էին...

08.10.2009 Վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 22-ին

2009 թվականի հոկտեմբերի 7-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ Օրինաց Երկիր կուսակցության գործով հերթական դատական նիստը` դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը պնդեց հայցը` ՕԵԿ-ից պահանջելով ամբողջական տեղեկատվություն: ՕԵԿ ներկայացուցիչն էլ իր հերթին առարկեց, պահանջելով մերժել հայցն այն հիմքով, որ ՕԵԿ-ը տրամադրել է ամբողջական...

28.09.2009 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ 2009

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը “Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությունը” անցկացնում է արդեն 7-րդ տարին` 2003 թվականից ի վեր: Այն նվիրվում է տեղեկատվության ազատության միջազգային օրվան։    ...

25.09.2009 ԻԱԿ-ն ընդդեմ ՕԵԿ-ի դատական նիստը կկայանա հոկտեմբերի 7-ին

2009թ.-ի հոկտեմբերի 7-ին, ժամը 16:00-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Գ. Կարախանյանի նախագահությամբ, տեղի կունենա “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” հասարակական կազմակերպության հայցադիմումի քննությունն ընդդեմ “Օրինաց Երկիր” կուսակցության: Նախորդ դատական նիստի ժամանակ ՕԵԿ-ի ներկայացուցիչը չէր ծանուցվել դատական նիստի մասին, ինչի արդյունքում էլ նիստը հետաձգվեց: Այս թեմայով այլ նյութեր` ԻԱԿ-ն ընդդեմ ՕԵԿ-ի

11.09.2009 Դատական նիստը կրկին հետաձգվեց

Սեպտեմբերի 10-ին կայացավ ”Ինֆորմացիայի ազատության կենտրոն” հասարակական կազմակերպության հայցադիմումի նախնական դատական նիստի քննությունն ընդդեմ “Հայ Ազգային Կոնգրես” դաշինքի: Ինչպես նախորդ դատական նիստի ժամանակ, այս անգամ եւս ՀԱԿ ներկայացուցիչները չէին ներկայացել դատական նիստին, սակայն դատարան  գրավոր պատասխան էին ուղարկել, որում մասնավորապես նշել էին, որ ՀԱԿ-ը իրավաբանական անձ, սուբյեկտ, այսինքն` տեղեկատվություն տնօրինող չէ, հետեւապես իրենք չէին կարող պատասխանել ԻԱԿ-ի`...