Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

28.12.2009 Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: Ցանկանում ենք հաջողություններ եւ նորանոր առաջընթացներ գալիք տարում: Թող որ մեր բոլորիս ձեռքբերումները ծառայեն ի շահ Հայաստանի: Հարգանքներով` Ինֆորմացիայի ազատության կենտրոն

23.12.2009 ՀԱԿ-ը օրենքից դո՞ւրս է

Դեկտեմբերի 22-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց կարճել “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ն ընդդեմ “Հայ Ազգային Կոնգրես” դաշինքի դատական գործի քննությունը՝ առանց այն ըստ էության քննելու : Գործը կարճելու պատճառը հետեւյալն է. ըստ ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի` քաղաքացիական գործերով որպես պատասխանող դատարանում կարող են հանդես գալ իրավաբանական կամ ֆիզիկական անձինք: Հետեւաբար, քանի որ Հայ Ազգային Կոնգրեսը կուսակցությունների...

22.12.2009 Հրապարակայնության ապահովումը Երեւանի վարչական շրջաններում

Դեկտեմբերի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Երեւանի բոլոր վարչական շրջանների ներկայացուցիչների համար կազմակերպել էր աշխատանքային քննարկում` “Ինչպես կիրառել “Տեղեկատվության ազատության” մասին ՀՀ օրենքը” թեմայով: ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը խոսեց տեղեկատվության ազատության, հրապարակայնության անհրաժեշտության մասին, նաեւ ներկայացրեց ՏԱ օրենքը, իսկ ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանն էլ խոսեց ՏԻՄ-երի պարտականությունների մասին: ԻԱԿ նախագահը մասնակիցներին ներկայացրեց հրապարակայնության...

01.12.2009 Դատ. ԻԱԿ-ն ընդդեմ “Թիվ 2 բուժմիավորում” ՓԲԸ-ի

2009թ.-ի դեկտեմբերի 2-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ “Թիվ 2 բուժմիավորում” ՓԲԸ-ի գործով նախնական դատական նիստը: Նիստի ժամանակ ԻԱԿ ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը պնդեց հայցը, իսկ պատասխանող կողմի ներկայացուցիչը հրաժարվեց ընդունել այն: “Թիվ 2 բուժմիավորում” ԲԲԸ-ն դատարանին ներկայացրեց հայցադիմումի պատասխան: Դատական նիստը հետաձգվեց, որպեսզի դատարանը եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կարողանան ծանոթանալ...

29.11.2009 ԻԱԿ-ն ընդդեմ “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ի

2009թ. դեկտեմբերի 2-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված ԻԱԿ-ն ընդդեմ “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ի գործով առաջին դատական նիստը հետաձգվեց: Նշենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2009թ. սեպտեմբերի 17-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Պետրոսյանին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները. 1. Մինչեւ սույն թվականի օգոստոսի 1-ը ՊՈԱԿ-ի...

24.11.2009 Եվրասիայի և Միջին Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագիր"

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը հայտարարոււմ է 2010թ. "Եվրասիայի և Միջին Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագիրը" (Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ): Հայցադիմումի ամբողջական փաթեթի հանձման վերջնաժամկետն է` 2009թ. դեկտեմբերի 15, երեքշաբթի, ժամը 17:00 : "Եվրասիայի և Միջին Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագիրը" (Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ) ԱՄՆ-ի պետական քարտուղարության Կրթական և մշակութային հարցերի բաժնի ծրագրերից է: Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի,...