Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

13.03.2010 Լոռու մարզպետարանը, այնուամենայնիվ, ստացել է հարցումը

Մարտի 12-ին ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրում շարունակվեց ԻԱԿ-ը եւ "Առավոտ" օրաթերթն ընդդեմ Լոռու մարզպետարանի հայցի քննությունը: Դատարանում ԻԱԿ-ի եւ "Առավոտի" շահերի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը պնդեց հայցապահանջը: Լոռու մարզպետարանի իրավաբան Ալիկ Սահակյանն էլ հաստատեց, որ հարցումը ստացվել է, սակայն պնդեց, որ էլեկտրոնային հարցումը չի կարող գրավոր հարցում համարվել: Գործը մտավ դատաքննության փուլ: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 9-ին: Այս թեմայով...

12.03.2010 Վճռաբեկ դատարանում քննվեց ԻԱԿ-ի բողոքը

2010թ.-ի մարտի 12-ին ժամը 11:00-ին ՀՀ Վճռաբեկ դատարանում տեղի ունեցավ ԻԱԿ-ն ընդդեմ Փարաքարի գյուղապետարանի եւ ԻԱԿ-ն ընդդեմ Զարթոնքի գյուղապետրանի գործերի քննությունը: Դատարանի որոշումը կհրապարակվի հաջորդ նիստի ժամանակ: Որոշման հրապարակման օրվա եւ ժամի մասին դատարանը լրացուցիչ կտեղեկացնի: Հիշեցնենք, որ ԻԱԿ-ն ընդդեմ Փարաքարի գյուղապետարանի գործով ԻԱԿ-ի բողոքը գյուղապետարանի գործողությունները կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու եւ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու...

12.03.2010 Դատ. ԻԱԿ-ն ընդդեմ “Թիվ 2 բուժմիավորում” ՓԲԸ-ի

Մարտի 12-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Է. Ավետիսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ն ընդդեմ “Թիվ 2 բուժմիավորում” պոլիկլինիկա” ՓԲԸ-ի դատական գործով հերթական դատական նիստը: Դատաքննության փուլն ավարտվեց: Դատարանի վճիռը կհրապարակվի 2010թ.-ի մարտի 26-ին ժամը 15:00-ին:

11.03.2010 ԴԱՏ. ԻԱԿ-ն ու “Առավոտ” օրաթերթն ընդդեմ Լոռու մարզպետի

25.02.2010թ.-ին տեղի ունեցավ “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ն եւ “Առավոտ” օրաթերթն ընդդեմ Լոռու մարզպետի գործով առաջին դատական նիստը: Հաջորդ նիստը տեղի կունենա 2010թ.-ի մարտի 12-ին, ժամը 16:00-ին ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրում: Այս թեմայով այլ նյութեր` ԻԱԿ-ն ու “Առավոտ” օրաթերթն ընդդեմ Լոռու մարզպետի

06.03.2010 “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ը հարկադրաբար տրամադրեց պահանջված ողջ տեղեկատվությունը

ԻԱԿ-ի` տեղեկատվություն ստանալու հարցմանը,   “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ը ի վերջո պատասխանեց... վեց ամիս անց: 2010թ.-ի հունվարի 29-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր` Գայանե Կարախանյան) որոշեց լիովին բավարարել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցն ընդդեմ “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ի՝ վերջինիս պարտավորեցնելով հնգօրյա ժամկետում տրամադրել ԻԱԿ-ի հայցած տեղեկությունները: Հիշեցնենք, որ...

05.03.2010 Հրապարակայնության ապահովումը պետական կառավարման համակարգում

2010թ. մարտի 4-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ նախագահի աշխատակազմի “Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն” ՊՈԱԿ-ի հետ համատեղ ՀՀ մարզպետարանների տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների ղեկավարների եւ մարզպետների մամուլի քարտուղարների համար կազմակերպել էր աշխատանքային քննարկում` “Հրապարակայնության ապահովումը պետական կառավարման համակարգում” թեմայով: ՀՀ նախագահի աշխատակազմի “Հանրային կապերի եւ տեղեկատվության...