Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

29.04.2010 ԻԱԿ-ն ընդդեմ “Թիվ 2 բուժմիավորում” ՓԲԸ-ի

2010 թվականի ապրիլի 27-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ “Թիվ 2 բուժմիավորում” ՓԲԸ-ի գործով վճիռը: ԻԱԿ-ի կողմից դատարան հայց ներկայացնելու առիթը ԻԱԿ-ի` 2009 թվականի հունիսի 10-ի տեղեկատվություն ստանալու հարցումն էր` Թիվ 2 բուժմիավորման մանկական պոլիկլինիկայում մինչեւ 7 տարեկան երեխաներին տրամադրվող դեղերի հատկացման կարգը ստանալու, այդ դեղերի ցանկը տրամադրելու վերաբերյալ: Տեղեկատվություն ստանալու...

28.04.2010 “Մամուլի ազատություն, Տեղեկատվություն ստանալու իրավունք

Մամուլի ազատության համաշխարհային օրը՝ մայիսի 3-ը նշանավորելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի, ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հետ համատեղ կազմակերպում է ֆոտոցուցահանդես՝ "Մամուլի ազատություն, Տեղեկատվություն ստանալու իրավունք"  խորագրով։ Ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա մայիսի 3-ին, ժամը 14:30-ին, Նկարիչների միությունում (Աբովյան 16, 3-րդ հարկ): Ցուցահանդեսը գործելու է 7 օր,...

26.03.2010 ՏԱ դատական պաշտպանության պրակտիկայի միտումները եւ խնդիրները

Միայն վերջին երեք տարիների ընթացքում` 2007-2009թ.թ.-ին, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկատվություն ստանալու իրավունքի վերաբերյալ 20 դատական գործ է նախաձեռնել: Բնականաբար, որոշ դատական գործեր ԻԱԿ-ի համար հաջող ավարտ են ունեցել, որոշներն էլ` բացասական: 20 դատական գործերից չորսը դեռ ընթացքի մեջ են: Ավարտված եւ բողոքարկված երկու գործ էլ 2010թ.-ին պետք է քննվեն ՀՀ վճռաբեկ դատարանում: ԻԱԿ նախաձեռնած դատական գործերի բազմազանությունը հնարավորություն է ընձեռում մի շարք վերլուծություններ անել:...

24.03.2010 ԻԱԿ-ի դատական հաղթանակները շարունակվում են

2010թ. մարտի 18-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, լիովին բավարարեց ԻԱԿ-ի հայցն ընդդեմ Հայաստանի Աշխատավորական սոցիալիստական կուսակցության: Դատարանը ՀԱՍԿ-ին պարտավորեցրեց 5-օրյա ժամկետում տրամադրել ԻԱԿ-ի պահանջած ողջ տեղեկատվությունը, այն է`ՀԱՍԿ կուսակցության 2008թ. ֆինանսական հաշվետվության պատճեն եւ ՀԱՍԿ կուսակցության ստացած օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի...

24.03.2010 Տեղեկատվությունը տրամադրվեց վճռի հրապարակումից 2 օր առաջ

2010թ. մարտի 24-ին` դատարանի վճռի հրապարակումից 2 օր առաջ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը “Թիվ 2 Բուժմիավորում” ՓԲԸ-ից ստացավ տեղեկատվություն ստանալու իր հարցման պատասխանը` 9 ամիս ուշացումով: Հիշեցնենք, որ 10.06.2009թ.-ին “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ն դիմեց “Թիվ 2 բուժմիավորում” ՓԲԸ-ին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները. 1. Թիվ 2 բուժմիավորման մանկական պոլիկլինիկայում մինչեւ 7 տարեկան երեխաներին տրամադրվող դեղերի հատկացման կարգը: 2. Առկա անվճար տրամադրվող դեղերի...

22.03.2010 Վճռաբեկ դատարանը բավարարեց ԻԱԿ-ի բողոքը

2010թ. մարտի 19-ին ՀՀ վճռաբեկ դատարանը հրապարակեց իր որոշումը, որով մասնակիորեն բավարարեց ԻԱԿ-ի վճռաբեկ բողոքը: Դատարանը բեկանեց ՀՀ վարչական դատարանի 13.08.2009թ. վճիռը եւ գործն ուղարկեց նույն դատարան` նոր քննության: Հիշեցնենք, որ 2010թ. մարտի 12-ին ՀՀ վճռաբեկ դատարանը դռնբաց դատական նիստում քննեց “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 13.08.2009թ. վճռի դեմ` ըստ ԻԱԿ-ի հայցի ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարանի` գյուղապետարանի...