Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

21.10.2011 Տեղեկատվության ազատությանը նվիրված առաջին երգը

Տեղեկատվության ազատությունն ունի արդեն իր սեփական երգը, որի հեղինակն է VOX խմբի ղեկավար Արամ Րյանը:

28.09.2011 Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխություն 2011

Հայտնի են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ՙՈսկե բանալի եւ ժանգոտ կողպեք՚ ամենամյա մրցանակաբաշխութան հաղթողները:

26.09.2011 ՀՀ 10 մարզպետարանների կայքերի շնորհանդես

Սեպտեմբերի 26-ին Հրազդանում` Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ 10 մարզպետարանների արդիականացված կայքերի շնորհանդեսը: Նոր կայքերը պատրաստվել են "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ-ի կողմից իրականացվող “Տեղեկատվության մատչելիությունը որպես համայնքային մասնակցության միջոց” ծրագրի շրջանակում` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ:

22.09.2011 «Տվեք ինձ տեղեկատվություն». Նոր կայք` տեղեկատվության ազատության օրվան ընդառաջ

Կայքը ծառայելու է ՀՀ քաղաքացիներին, և այս կայքի միջոցով քաղաքացիները հնարավորություն ունեն հետևել, թե պետական գերատեսչություններն ինչպես և ինչ մակարդակով են բավարարում ժողովրդի` տեղեկատվություն ստանալու իրավունքը:

22.09.2011 Նոր վեբ նախագիծ տեղեկատվության ազատության ոլորտում

Սեպտեմբերի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հանրությանը ներկայացրեց GiveMeInfo.am նոր վեբ նախագիծը եւ “Տեղեկատվության ազատությունը ՀՀ-ում 2011թ.” մոնիտորինգի արդյունքները:

21.09.2011 Մեկնարկեց տեղեկատվության ազատության շաբաթը

Սեպտեմբերի 21-ին Երեւանում մեկնարկեց տեղեկատվության ազատության շաբաթը: Տեղի ունեցավ ՀՀ անկախության 20-ամյակին և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադրման 10-ամյակին նվիրված հանրային քարոզարշավ, որի շրջանակներում ԻԱԿ-ի աշխատակիցները և ԵՊՀ ուսանողները հատուկ համազգեստներով շրջեցին քաղաքի փողոցներով՝ մարդկանց բաժանելով ՏԱ իրավունքին առընչվող տեղեկատվական թերթիկներ, բուկլետներ, փուչիկներ: