Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

25.05.2012 Դատարանում ԱԻՆ-ը տրամադրեց տեղեկատվություն

2012թ. մայիսի 21-ին նախնական դատական նիստի ժամանակ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը ԻԱԿ-ին առձեռն տրամադրեց այն տեղեկատվությունը, ինչը ստանալու համար Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր դատարան:

18.05.2012 316 համայնքային ծառայող ստացավ պետական վկայական

Տեղեկատվության ազատության կրթական կենտրոնում 2011-2012թթ.. ընթացքում վերապատրաստվել է 316 համայնքային ծառայող:

03.05.2012 Բացվեց "Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք" ֆոտոցուցահանդեսը

Մամուլի ազատության օրը նշվում է մայիսի 3-ին ողջ աշխարհում՝ ևս մեկ անգամ կարևորելու լրատվամիջոցների ազատության հիմնարար սկզբունքները: Մամուլի ազատության օրվա կապակցությամբ 2012թ.-ի մայիսի 3-ին Երևանում բացվեց "Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք" խորագրով ցուցահանդեսը:

19.04.2012 7 ամիս՝ դատական նիստի օր նշանակելու համար

Վերջապես 7 ամիս տևած լռությունից հետո ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը նշանակել է ԻԱԿ-ն ընդդեմ Արտակարգ իրավիճակների նախարարության նախնական դատական նիստի օրը:

04.04.2012 Սև ցուցակ 2012. 1-ին եռամսյակ

ԻԱԿ-ն ամփոփել է 2012թ. 1-ին եռամսյակին տեղեկատվության ազատության իրավունքը խախտած պաշտոնյաների Սև ցուցակը:

03.04.2012 Ֆոտոցուցահանդեսին մասնակցելու հրավեր

Մամուլի ազատության համաշխարհային օրը՝ մայիսի 3-ը նշանավորելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ կազմակերպում է ֆոտոցուցահանդես՝ "Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք" խորագրով։