Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

23.03.2023 Մասնագիտական կարծիք

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է կազմակերպության մասնագիտական կարծիքը Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի նախագծի վերաբերյալ։

17.03.2023 Հայտարարություն «Aravot.am»-ի նկատմամբ իրականացված հաքերային հարձակման կապակցությամբ

Այս պայմաններում տարակուսանք է առաջացնում, երբ իշխող քաղաքական ուժի որոշ ներկայացուցիչներ անհեթեթ և հեգնական մեկնաբանություններ են տարածում սոցցանցերում՝ մեղքը բարդելով նույն լրատվամիջոցի վրա։

13.03.2023 Հայտարարություն. գոյացել է տեղեկատվության ազատությունը սահմանափակող օրենսդրական նախաձեռնությունների մի ամբողջ ռեգրեսիվ շղթա

Արձանագրում ենք, որ անցած մոտ մեկ տարվա ընթացքում Հուշագրով ամրագրված պայմանավորվածությունները մի շարք դեպքերում իշխանությունների կողմից չեն պահպանվել։

24.02.2023 ԻՇ թեմատիկ հանդիպումները շարունակվում են

Հաշվի առնելով Երևանում կազմակերպված հանդիպումներին մարզաբնակ ներկայացուցիչների մասնակցության դժվարությունները՝ փետրվարի 24-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Գորիսի մամուլի ակումբի հետ համատեղ կազմակերպել էր առցանց հանդիպում՝ հնարավորություն տալով հեռավոր մարզերի ներկայացուցիչներին ստանալու թեմային առնչվող իրենց հուզող հարցերի պատասխանները։

22.02.2023 Իրական շահառուների հայտարարագրմանն ընդառաջ

Փետրվարի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ Առևտրարդյունաբերական պալատի հետ համատեղ կազմակերպել էր հանդիպում քննարկում Իրական շահառուների հայտարարագրման թեմայով։

20.02.2023 Կարծիք «Էկոլոգիական տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Մի խումբ հասարակական կազմակերպություններ տարածել են համատեղ մասնագիտական կարծիք ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով շրջանառության մեջ դրված «Էկոլոգիական տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի նախագիծի վերաբերյալ։