Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

03.05.2014 Մայիսի 5-ին տեղի կունենա Մամուլի ազատության օրվան նվիրված Ֆոտոցուցահանդեսի բացումը

2014թ.-ի մայիսի 5-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Նկարիչների միության շենքում տեղի կունենա "Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք" խորագրով 4-րդ ֆոտոցուցահանդեսը:

17.04.2014 ԻԱԿ-ը հրապարակում է 2014թ.-ի 1-ին եռամսյակի սեւ ցուցակը

Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2014թ.-ի 1-ին եռամսյակի ընթացքում:

16.04.2014 Կառավարության հակակոռուպցիոն նոր ծրագրի առաջնահերթ իրականացման ոլորտներն են լինելու կրթությունը, առողջապահությունը, պետեկամուտների հավաքագրումը, ոստիկանությունը

2014թ.-ի ապրիլի 10-ին ՀՀ կառավարությունն իր նիստում ընդունված որոշմամբ հաստատել է "Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի" հայեցակարգը: Հայեցակարգը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ կառավարության իրականացրած քաղաքականության շարունակականությունն ապահովող փաստաթուղթ է:

10.04.2014 Հայտարարություն

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն անընդունելի են համարում առանց հանրային քննարկումների, առանց քաղաքացիական հասարակության կարծիքը հաշվի առնելու “Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի” հայեցակարգի ընդունումը և գտնում են, որ այսպիսի գործելակերպը չի բխում հրապարակայնության, թափանցիկության, պետական կառավարմանը հանրային մասնակցության սկզբունքներից:

04.04.2014 Ֆոտոցուցահանդեսին մասնակցելու հրավեր

Մամուլի ազատության համաշխարհային օրը՝ մայիսի 3-ը նշանավորելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի հետ համատեղ կազմակերպում է "Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք" խորագրով ֆոտոցուցահանդես։

22.03.2014 Մեկնարկում է ԲԿԳ հայաստանյան գործընթացների իրազեկման նոր փուլը

ԲԿԳ հայաստանյան աշխատանքային քննարկումների և Կառավարություն-քաղաքացիական հասարակություն ձևաչափով նախատեսված հանդիպումների նպատակն է բարձրացնել հասարակության ներգրավվածությունը, համախմբել քաղաքացիների կարծիքներն ու գաղափարները, որպեսզի ծրագրերը և միջոցառումները համապատասխանեն քաղաքացիների կարիքներին: