Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

16.11.2014 Քննարկվեց հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը

Արդարդատության նախարարությունում այսօր` նոյեմբերի 16-ին, քննարկվեց ՀՀ 2014-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը: Քննարկման արդյունքում հստակ դարձավ, որ ռազմավարության հաստատման համար ստեղծվում է խորհուրդ, որում երկու տեղեր են հատկացված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, թե որ կազմակերպությունները կընդգրկվեն խորհրդում, կպարզի մրցույթը, որից հետո խորհուրդը կհաստատի ռազմավարությունը:

20.10.2014 Սև ցուցակ 2014, 3րդ եռամսյակ

Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2014թ.-ի 3-րդ եռամսյակի (հուլիս-սեպտեմբեր) ընթացքում: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը յուրաքանչյուր եռամսյակ հրապարակում է տվյալ ժամանակահատվածում մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած գերատեսչությունների ղեկավար պաշտոնատար անձանց Սեւ ցուցակ։

25.09.2014 Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք 2014

2014թ. սեպտեմբերի 26-ին տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորելու համար արդեն 12-րդ անգամ Երևանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի "Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք" ամենամյա մրցանակաբաշխությունը:

15.09.2014 Տեղեկատվության ազատություն, վիրավորանք և զրպարտություն. Կայացավ ՏՎԽ աշխատանքային քննարկումը

2014 թվականի սեպտեմբերի 13-14-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը երկօրյա աշխատանքային քննարկում էր կազմակերպել փաստաբանների և լրագրողների հետ: Օրակարգում էին տեղեկատվությայն ազատության, զրպարտության և վիրավորանքի, էլեկտրոնային լրատվամիջոցներում հեղինակային իրավունքի պաշտպանությանն առնչվող հարցերը:

11.09.2014 ԻԱԿ-ը գնահատել է պետական մարմինների հրապարակայնությայն մակարդակը

Այսօր` սեպտեմբերի 11-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ներկայացրեց Հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության ինդեքսը՝ որով առաջին անգամ Հայաստանում գնահատվել է պետական կառավարման մարմինների հրապարակայնության եւ թափանցիության մակարդակը։

26.08.2014 Պետք է իսկապես դռները բացել քաղաքացիական հասարակության համար. Շուշան Դոյդոյան

Առաջիկայում հանրությանը կներկայացվի Հայաստանի 2014-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության վերջնական նախագիծը: Դրա կոնցեպցիայի և քաղհասարակության առաջարկությունների քննարկման համար կազմակերպվել է աշխատանքային հանդիպում ՔՀԿ-Կառավարություն ձևաչափով: