Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

30.05.2023 ԻՇ թեմատիկ հանդիպումները շարունակվում են

Ո՞վ է հայտարարագրման հիմնական պատասխանատուն, ինչպե՞ս ապահովել անձնական տվյալերի պաշտպանությունը ԻՇ-ների բացահայտման, հայտարարագրման ընթացքում, ինչպե՞ս թարմացնել ԻՇ հայտարարագիրը ու արդյո՞ք պարտադիր է պետտուրք վճարել ԻՇ հայտարարագրի ցանկացած փոփոխության դեպքում․ այս հարցերի պատասխանների հետքերով մայիսի 29-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնած իրական շահառուների հայտարարարգրման թեմայով դասընթացին մասնակցում էին երկու տասնյակից ավելի բիզնես ներկայացուցիչներ։

22.05.2023 ԻՇ թեմայով հատուկ կրթական մոդուլ բիզնեսի համար

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մշակել է իրական շահառուների թեմայով վերապատրաստման դասընթացի ծրագիր բիզնես սեկտորի համար։ «Իրական շահառուների թափանցիկություն. համապատասխանության ապահովում և ռիսկերի կառավարում» խորագրով վերապատրաստման մոդուլը նախատեսված է մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար և նպատակ ունի բարելավել մասնավոր հատվածի ներկայացուցիչերի գիտելիքը իրական շահառուների թափանցիկության ինստիտուտի, դրա կարևորության, ինչպես նաև ՀՀ տարածքում կիրառելի օրենսդրական պահանջների վերաբերյալ։

19.05.2023 ԻՇ թեմայով հանդիպումների շարքը մեկնարկել է

Երկու տասնյակից ավելի բիզնես ներկայացուցիչներ այսօր մասնակցում էի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնած իրական շահառուների հայտարարարգրման վերաբերյալ դասընթացին։

13.05.2023 Հայտարարություն լրագրող Դավիթ Սարգսյանի դեմ Երևանի փոխքաղաքապետի դատական հայցի վերաբերյալ

Տիգրան Ավինյանը նպատակ է հետապնդել ոչ այնքան ճշտում կատարել, հերքել կամ պատասխանել հրապարակմանը, այլ պատժել, ճնշում գործադրել լրագրողի և լրատվամիջոցի վրա։ Իսկ դատավորը փաստորեն նպաստել է Ավինյանի այդ մտադրություններին։

15.04.2023 ՏՎԽ-ն արձագանքել է Վերահսկիչ խորհրդի՝ հայ ռազմագերիներ պատկերող տեսանյութի վերաբերյալ հայտարարությանը

Տեղեկատվական վեճերի խորհուրդը (ՏՎԽ) հրապարակել է փորձագիտական կարծիք՝ ի պատասխան «Մետա» ընկերության Վերահսկիչ խորհրդի տարածած հրապարակային հայտարարությանը։ 2023 թ․ մարտին «Մետա» ընկերության Վերահսկիչ խորհուրդը տարածել է հայտարարություն՝ հրավիրելով ներկայացնել կարծիքներ նոր ստացված բողոքի վերաբերյալ, որը ֆեյսբուք սոցիալական ցանցում ռազմագերիներ պատկերող տեսանյութի տարածմանն է առնչվում։

06.04.2023 Հայտարարություն. դիտարկել ԱԺ նախագահի պատասխանատվության ենթարկելու հարցը

ՀՀ խորհրդարանի ղեկավարն իր անձնական օրինակով խրախուսում է պահպանել պետական կառավարման նախկին խայտառակ ավանդույթները, իր վարքագծով արդարացնում է հակահասարակական վարվեցողությունը։