Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

23.02.2016 Սահմանադրական դատարանը բեկումնային որոշում կայացրեց

2016թ.-ի փետրվարի 23-ին ՀՀ սահմանադրական դատարանը որոշմամբ բավարարվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դիմումը, որով ՍԴ-ն ՀՀ սահմանադրությանը հակասող ճանաչեց "Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին" ՀՀ օրենքի դրույթները։

Լուսանկար-կոլաժը՝ mediamax.am-ի

12.02.2016 Տեսահսկման ուղեցույց

ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մշակել է "Տեսահսկման ուղեցույց":

19.01.2016 Գործատուն եւ ձեր անձնական նամակները. ՄԻԵԴ որոշման մասին

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը(ՄԻԵԴ) օրերս "Բարբուլեսկյուն ընդդեմ Ռումինիայի" գործով նախադեպային վճիռ է կայացրել, որով իրավաչափ է համարվել գործատուի կողմից աշխատակիցների անձնական հաղորդակցությունները, տվյալ դեպքում՝ էլեկտրոնային նամակագրությունը ստուգելը, որը կատարվել է աշխատանքային ժամերին:

14.01.2016 ԻԱԿ-ն ամփոփեց 2015թ-ի Սեւ եւ Սպիտակ ցուցակները

ՏԱ ոլորտում իր աշխատանքը բարելավելելու համար ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանը չի ներառվել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 2015թ.-ի տարեկան Սեւ ցուցակում եւ հայտնվել է Սպիտակ ցուցակում:

28.12.2015 ՀՀ վարչական դատարանը բավարարեց ԻԱԿ-ի հայցն ընդդեմ ՀՀ ճանապարհային ոստիկանության

ՀՀ վարչական դատարանը բավարարեց ԻԱԿ-ի հայցն ընդդեմ ՀՀ ճանապարհային ոստիկանության, որով ոչ իրավաչափ ճանաչեց ՃՈ-ի անգործությունը:

Լուսանկարը՝ http://antitrafficking.am/ կայքից

23.12.2015 Տեղի ունեցավ Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխությունը

2015թ.-ի դեկտեմբերի 23-ին ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Մարդկանց թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է արդեն չորրորդ տարին: