Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

31.01.2017 ԻԱԿ-ը ամփոփել է 2016թ.-ի Սև ցուցակը

Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2016թ.-ի ընթացքում:

19.12.2016 Վիեննայում կայացավ ՏԱ առաջին օրենքի 250-ամյակին նվիրված միջազգային համաժողովը

2016թ.-ի դեկտեմբերի 12-ին Վիեննայի Հոֆբուրգ պալատում տեղի ունեցավ ԵԱՀԿ-ի կողմից կազմակերպված Տեղեկատվության ազատության մասին օրենքի 250-ամյակին նվիրված միջազգային համաժողովը, որին մասնակցում էին տեղեկատվության ազատության միջազգային փորձագետներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և լրագրողներ Հայաստանից, Ալբանիայից, Ղազախստանից, Կոսովոյի Հանրապետությունից, Սերբիայից, Մակեդոնիայից, Տաջիկստանից, Բուլղարիայից և Ռուսաստանից:

16.12.2016 Տեղի ունեցավ Մարդկանց թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխությունը

2016թ.-ի դեկտեմբերի 16-ին ՀՀ Կառավարության մամուլի սրահում տեղի ունեցավ Մարդկանց թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է արդեն հինգերորդ տարին: Մրցանակաբաշխությունը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդը (Խորհուրդ), որը ղեկավարում է ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

10.11.2016 Դատարանը բավարարեց ԻԱԿ-ի և քաղաքացու հայցն ընդդեմ ԲՈՀ-ի

Քաղաքացու՝ տեղեկություն ստանալու հարցմանը սահմանված ժամկետում չպատասխանելը դատարանը ճանաչեց ոչ իրավաչափ 2016թ.-ի նոյեմբերի 9-ին կայացրած վճռով։

24.10.2016 Սև ցուցակի թեկնածու թաղապետարանները

2016թ-ի հոկտեմբերի 7-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գրավոր հարցմամբ դիմել էր Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններ՝ խնդրելով տրամադրել 2016թ.-ի 3-րդ եռամսյակում գնումների գործընթացում կնքված պայմանագրերի պատճենները և ձեռք բերված ծառայությունների ընդհանուր արժեքը:

17.10.2016 Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխություն-2016

ՀՀ-ում թրաֆիքինգի հարցերով խորհուրդը հայտարարում է լրագրողական մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը: Մրցույթին կարող են ներկայացվել 2016 թվականի ընթացքում հրապարակված լրագրողական նյութերը: