Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

01.03.2018 Հայտարարություն ԱԺ առաջիկա արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Այսօր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը եւ գործընկեր լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել՝ ԱԺ առաջիկա արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, որն արժանացել է ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների սուր քննադատությանը:

21.02.2018 Մամուլի խոսնակ, թե՞ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար

2018թ.-ի փետրվարի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպել էր դասընթաց-քննարկում լրագրողների, ՔՀԿ ներկայացուցիչների և պետական մարմինների տեղեկատվության պատասխանատուների համար:

09.02.2018 ՀՀ կառավարության դռնփակ նիստեր. ժողովրդավարության հետքա՞յլ, թե՞ արդյունավետ աշխատելաոճ

Փետրվարի 9-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ՀՀ կառավարության դռնփակ նիստեր. ժողովրդավարության հետքա՞յլ, թե՞ արդյունավետ աշխատելաոճ» թեմայով:

24.01.2018 Ոստիկանությանը նոր լծա՞կ, թե՞ ողջունելի նախագիծ. ոստիկանության կողմից հանրային վայրերում տեսանկարահանելն օրինականացվում է

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանը ողջունում է այս նախագիծը՝ նշելով, որ մինչ այժմ ոստիկանությունը տեսանկարահանում և լուսանկարահանում իրականացնում էր առանց օրենսդրական կարգավորումների, իսկ այս նախագծով վերջ կդրվի բարձիթողի վիճակին:

17.01.2018 ԻԱԿ-ը ՃՈ-ից կստանա փոխհատուցում

Ճանապարհային ոստիկանությունը պարտավորվել է տրամադրել մինչ այդ չտրամադրված տեղեկությունները և փոխհատուցել ԻԱԿ-ի դատական ծախսերը 50.000 ՀՀ դրամի չափով:

12.01.2018 ԻԱԿ նախագահը մասնակցել է հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների վերաբերյալ աշխատանքային քննարկմանը

Հունվարի 12-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018թթ. միջոցառումների ծրագրի և հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակման քայլերին ուղղված աշխատանքային քննարկում: Վերջինին մասնակցել են հակակոռուպցիոն ծրագրերում ներգրավված հասարակական կազմակերպությունների շուրջ 2 տասնյակ ներկայացուցիչներ: