Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

08.01.2019 Հայտարարություն

Հայաստանյան լրագրողական 10 հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն՝ բարձրաձայնելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի բարեփոխման անհրաժեշտության մասին:

26.12.2018 Մարդկանց թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխություն-2018

2018թ.-ի դեկտեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ Մարդկանց թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է արդեն յոթերորդ տարին:

24.12.2018 Հայտարարություն

Դեկտեմբերի 19-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որով մտահոգություն է արտահայտել «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» և «Անդրադարձ» հաղորդումներում որոշ դրսևորումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ նշվում է, որ հանրային շահերի բազմազանության, գաղափարների և կարծիքների, անկողմնակալ տեղեկատվության ազատ շրջանառության ապահովման պարտավորությանը հակառակ՝ լրատվամիջոցը թիրախավորել է քաղաքական ուժերից մեկին ու նրա դեմ օգտագործում է «քարոզչական և մանիպուլյատիվ հնարքների հարուստ զինանոցը»։

17.12.2018 Դրամաշնորհային ծրագրի մրցույթի ժամկետը երկարաձգվել է

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից հայտարարված փոքր դրամաշնորհների մրցույթի վերջնաժամկետը հետաձգվել է մեկ շաբաթով. հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 24-ը ներառյալ: «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից հայտարարված փոքր դրամաշնորհների մրցույթի վերջնաժամկետը հետաձգվել է մեկ շաբաթով. հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 24-ը ներառյալ:

14.12.2018 «Լրագրողական մարտեր» հեռուստանախագծի առաջին եթերաշրջանը կայացավ

2018 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանում կայացավ Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում իրականացվող «Լրագրողական մարտեր» մրցանակաբաշխության արարողությունը: Ծրագիրն իրականացվում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից, Մաաստրիխտում գործող «Եվրոպական լրագրության կենտրոն»-ի հետ համագործակցությամբ:

10.12.2018 Երեխաների անձնական տվյալները պետք է պաշտպանվեն

ԻԱԿ-ի դիմումի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ՝ www.dasaran.am կայքի կողմից երեխաների անձնական տվյալների մշակման գործընթացի օրինականությունը ստուգելու նպատակով։ ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը դեկտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, նշանակել է լսումներ: