Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

07.03.2019 ԻԱԿ-ն ամփոփում է 2018 թ. պետական մարմիններում տեղեկատվություն ստանալու հարցումների վիճակագրության մասին պաշտոնական պատասխանները

Պետական կառույցներում տեղեկատվություն ստանալու հարցումների վերաբերյալ տվյալների մշակման, պահպանման և հանրայնացման իրավակիրառ պրակտիկայի ընդհանուր պատկերը ստանալու նպատակով 2018 թ.-ի դեկտեմբերի 10-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը էլեկտրոնային հարցմամբ դիմել էր 41 պետական կառավարման մարմիններ՝ խնդրելով տրամադրել 2018 թ.-ի ընթացքում ստացված հարցումների վիճակագրությունը: Հարցման միջոցով ԻԱԿ-ը խնդրել է տրամադրել նաև տեղեկություններ, թե դիմողներից քանիսն են եղել քաղաքացի, ՀԿ և լրագրող։

15.02.2019 ԻԱԿ-ը՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծի մասին

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ արդարադատության նախարարությանն է ներկայացրել e-draft Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծի վերաբերյալ կազմակերպության կարծիքը։

12.02.2019 «Տեղեկատվության ազատությունը Հայաստանում» աշխատաժողով

Հայաստանում եղել են ժողովրդավար ընտրություններ, և կարծում եմ սա հրաշալի ժամանակ է օրենքը բարեփոխելու և տեղեկատվության ազատության պաշտպանության արտադատական անկախ մարմնի ստեղծման հնարավորությունները դիտարկելու համար- Թոբի Մենդել:

04.02.2019 ԱԺ-ում լրագրողների մասնագիտական գործունեության սահմանափակման վերաբերյալ լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Հայաստանյան լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել շաբաթ օրը՝ փետրվարի 2-ին, Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների մասնագիտական գործունեության սահմանափակման վերաբերյալ:

01.02.2019 «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ լուծարման վերաբերյալ լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Լրագրողական կազմակերպությունները հայատարարություն են տարածել՝ կոչ անելով Կառավարությանը վերանայել «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ լուծարման որոշումը և ձեռնպահ մնալ հեռարձակման ոլորտում կտրուկ և ժամանակակից պահանջներին չհամապատասխանող քայլերից:

10.01.2019 Սև ցուցակ 2018

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2018թ. ընթացքում տեղեկություն ստանալու հարցումներն անպատասխան թողած, անհիմն պատասխան կամ անհիմն մերժում տրամադրած գերատեսչությունների ցանկը: